Поиск свободы- единственная побуждающая сила, которую я знаю. Это свобода улететь внезапно в бесконечность, которая где-то там. Это свобода умереть, исчезнуть навсегда. Это свобода быть подобным пламени свечи, которая останется неугасимой в мире, озаряемом светом миллиардов великолепных звезд, остается неугасимой потому, что никогда не считает себя чем-то большим, чем есть на самом деле - всего лишь свечой.

««Տաիշայի արձակի մյուս առանձնահատկությունը այն է, որ դրանք պատումներ՝ նառատիվներ են: Հեղինակը դրանով հեռացել է մոդեռնիստական գրականության հարացույցից, որը էր գործ ունենալ միայն ձեւերի եւ գաղափարների հետ եւ խուսափում էր պատումներից՝ նառատիվերից: Ժամանակակից գրականության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն աշխատում է ոչ միայն ձեւերի կամ գաղափարների հետ, այլ նաեւ իմաստի հետ, որ ստեղծում են այդ ձեւերը եւ գաղափարները, այսինքն՝ պատումների հետ: Այս ուղղությունը արեւմուտքում ստացել է «նոր նառատիվություն» անվանումը, քանզի այն իր շեշտադրումներով տարբերվում է այն պատումներից, որոնց հետ գործ ուներ մինչմոդեռնիստական արվեստը:
Պատմելու կարեւորությունը կայանում է նրանում, որ այն մի կողմ է դնում ամեն մի օբյեկտիվություն, առավելագույն աստիճանի հասցնում սուբյեկտիվությունը՝ հեղինակային սկիզբը: Հաճախ թվում է, որ Տաիշան պարզապես զրուցում է քեզ հետ, կարծես լսում ես մարդկային ձայնը: Իսկ դա նշանակում է, որ դրանք տարբերվում են այն ստեղծագործություններից, որոնք ուղղված են հանրային լսարանին: Մտերմիկ զրույցը, որպեսզի կայանա, պետք է ազատ լինի պայմանականություններից, այնտեղ գրաքննությունը հակացուցված է: Այստեղից վուայերիզմի տպավորությունը, կարծես դու նայում ես ուրիշի կյանքին բանալու անցքից»»:
Գիրքը վաճառվում է Բուկինիստ գրախանութում, Արտբրիջ, Ակումբ սրճարաններում:
Երբ Բյուրոկրատ գրախանութը բացվեց՝ շատ ուրախացա. մտածեցի, որ մեր երկրում, այնուամենայնիվ, լավ բաներ էլ են կատարվում: Նոր գրախանութ, նոր վերաբերմունք, նոր մոտեցում: Երևանում գոյություն ունեցող սակավաթիվ գրախանութների շարքում այն առանձնանում էր գրքի նկատմամբ վերաբերմունքով, որովհետև գրքի ցուցադրության համար տարածք է տրամադրվում, որը թանկ հաճույք է: Ներքին ինտերիերը նույնպես ակնահաճո է կազմակերպված և մթնոլորտը տրամադրում է նստելու և գիրք թերթելու: Բյուրոկրատում նաև շնորհանդեսներ են կազմակերպվում, ընթերցումներ, մի խոսքով, առաջին հայացքից թվում էր... թվում էր, բայց այլ բան թվաց:
Տպվել է, ուրեմն «Տղա հավանելու վերջը» պատմվածքների ժողովածուն. չեմ ուզում գրել գրքի մասին, որովհետև գրքում զետեղված բոլոր պատմվածքները ծնվել են այս բլոգում, ու մարդիկ կան, որ հետևել են էստեղ էդ ամեն ինչին:
Առաջին միտքը, թե որտեղ եմ վաճառելու գիրքը, բնականաբար, կապված էր Բյուրոկրատի հետ: Բուկինիստից ընդհանրապես հույս չունեի, որովհետև գիտեի, թե Հովոյի գրքի հետ ինչ էր եղել. դե Քլաբի ու Արտբրիջի մասին խոսք չկա, գիտեի, որ էնտեղ կարող եմ վաճառել, բայց դրանք ախր, գրախանութներ չեն, սրճարաններ են:
Գնացինք, ուրեմն, ընկերուհուս հետ Բյուրոկրատ, ով ճանաչում էր գրախանութի հարգարժան տնօրինուհուն: Վերջինս շատ հարգալից ընդունեց մեզ, երկար-բարակ զրուցեցինք գրականությունից-բանից: Ինձ ասեց, որ լավ աղջկա տպավորություն եմ թողնում ու կարծում է, որ հաստատ, գիրքս դուրը գալու է: Ինձ հայտնի մի հեղինակի մասին ասաց, որ գիրքը մի քանի էջ թերթելուց հետո գցել է աղբարկղը, որովհետև մեջը անվայելուչ խոսքեր կային: Հավաստիացրի, որ իմ գրքի մեջ հայհոյանքներ չկան, ինչը մաքուր ճշմարտություն է, քանի որ հատուկ ընտրել եմ այն գործերը, որոնք քիչ թե շատ մաքուր լեզվով են գրված: «Բայց մեջը ժարգոն կա»,- ազնվորեն զգուշացրի: Չարձագանքեց: Միայն ասաց, որ անպայման կկարդա և կարծում է, որ կհավանի:
Բայց չէր հավանել: Փաստորեն: Որովհետև դրանից երկու օր հետո զանգեց ասաց, որ գիրքը չեն կարող վաճառել: «Դա ձեր իրավունքն է, թե ոնց գրեք, ես չեմ կարող արգելել, բայց ես էլ իրավունք ունեմ՝ չվաճառել,- ներողամտություն հայցելով ասաց գրախանութի տնօրինուհին,- ես այդ գիրքը չեմ կարող առաջարկել իմ այցելուին»:
( Read more... )
ու անունը կնքել բանաստեղծություն
նրանք հորինել էին բանաստեղծության կուռքն
ու երկրպագում էին հորինված արժեքներին
նրանք բռնաբարում էին ոտանավորն
ու հորինում ճոռոմ բանաստեղծություններ
նրանք հորինում էին բառակույտեր
ու անունը կնքում բանաստեղծություն
նրա՛նք
նրա՛նք սակրալացրել էին բանաստեղծությունն
ու ոտանավորը հեռացրել մարդկանցից
նրա՛նք
երեխաներ ունեին
որոնք ուզում էին ապրել
Երկարատև խոկումներից հետո, վերջապես լույս է տեսել իմ անդրանիկ գիրքը, որի շնորհանդեսին հրավիրում եմ բոլորիդ. կիրակի օրը, ամսի 13-ին, ժամը 5-ին, Ակումբ սրճարան: Ահավասիկ, Ֆեսյբուքյան իվենթը:
Ձեր Տաիշա
նա չի խաբում
գոռում էր կողքիս կինը
վաղը մենք զարթնելու ենք նոր հայաստանում
նոր հայաստանը
ասում էր մյուս կինը
հին երևանն է
նոր հայաստանը
նոր հայաստան հկ-ն է
տվեք մեր հայաստանը մեզ
ավելացնում էր մյուսը
ամոթ է երևանցու համար ապրել տրեխավորների կրունկի տակ
իսկ հրապարակի ստվերոտ անկյունում կանգնած մի կին
ձեռքին մի փունջ հովտաշուշան
հագին կանաչ վանդակավոր զգեստ
խնդրում էր՝ ընտրեք ինձ
երկու հարյուր դրամով
և ստացեք ութ հատ հովտաշուշան
այնպես ողջագուրվեցինք
կարծես քառասուն տարվա ծանոթներ լինեինք
հետո ես գնացի տուն
իսկ նա հանդիպման
երբ հասա տուն
բացեցի դուռն ու մուտքից միանգամից մտա խոհանոց
հետո հաց կերա
թեյ խմեցի
պառկեցի
հետո նորից վեր կացա
քառասուն պտույտ արեցի տան մեջ
մտա լոգարան
գտա հայելին
հետ գնացի ննջարան
բերեցի սանտիմետրն ու կես ժամ տևող չափումներից հետո գտա նույն հայելու ճշգրիտ կենտրոնն ու երկար նայեցի այդ կետին
մի կյանքաչափ ժամանակ հետո
մտա հյուրասենյակ
հայացքով չափեցի շուրջ բոլորս ու տեսա կահույքի գլխին թագավորի կեցվածքով վազը
առանց մտածելու վերցրեցի իր տեղից
խոհանոցի միջից դուրս եկա պատշգամբ
ու գետին զարկելով փշուր-փշուր արեցի բյուրեղապակե այդ գունդը
որոշման հարց էր
ուրեմն օրակարգում թող լինի որոշման հարցը
պետք էր որոշում ընդունել
ես ու ես էի
ես ու իմ կոմպը
մարդիկ կային
որոնք ապրում էին
որոնց ինչ-որ բան պետք էր
օրինակ նիհարել
կամ լավ հագնվել
մեկմեկու գտնել
կամ էլ բաժանվել
պետք չէ ոտանավորը հանգավորել
որոշման հարց էր
պետք չէ որոշում ընդունել
որոշման հարց էր
պետք է պարզապես ապրել
շատ բարդ որոշում է
երկար
հուսահատորեն չոր էր անլաց ճանապարհը
երբ երկու ձեռքերով բռնեցի սիրտս ու պտտեցի իրար հակառակ
երբ կամային քանի մը ճգերից հետո
տակից կաթացին բանաստեղծության առաջին տողերը
առաջին մտքերը
որոնք շուտով
շատ շուտով
վերածվեցին հորդառատ գետի
որոնց մեջ լվացի սիրս
դեմքիս թարախոտ պզուկները
մարմինս պատած վերքերը
եղունգներիս տակի կեղտը
հարևանիս թոռներին
հորքուրիս բակից գողացած հավի մեկ օրեկան ճտերին
որից հետո մեջը լցրեցի մի քանի երգ
կաննի փառատոնի ֆիլմերի չգրածս սցենարները
սիրելիիս մասին գրած վեպը
նրա մասին բոլոր երազները
շրջապատի սպասումները
այդ ամբողջը խառնեցի իրար
ծեփեցի այդ խյուսից քանի մը բանասըեղծություն
ու ձոնեցի նրան
( Read more... )
չէի էլ մտածում հետդարձի մասին
մի կյանք ունեի
իմն էր ամբողջը
ես էի դրա տերը
արդ վարվում էի հետն ինչպես ուզում էի
որոշել էի սպասել այդպես անվերջ
մինչև կտեսնեի տրտում դեմքը
արծիվ հաստ քիթը
բարակ շուրթերը
փամփլիկ մատները
մինչև վերջապես
կգար օրը
երբ գիրկս կառնեի հոգնատանջ մարմինը
կհոշոտեի այդ հաստ մարմինը
կծվատեի հոտավետ մարմինը
կքառատեի նախ երկարությամբ
հետո լայնությամբ
մեկիկ մեկիկ կառանձնացնեի բջիջները
կլցնեի ամբողջ զանգվածը ավտոմատ լվացքի մեքենայի մեջ
որն արդեն քանի օր է որ չի աշխատում
խոհանոցի լվացարանի մեջ
որի ծորակն արդեն քանի ամիս է որ չի աշխատում
պատշգամբում դրված բեկոյի հին արկղերի մեջ
որոնք քանի տարի է որ հողմահարվում են
կտանեի լոգարան ու կլվանայի վաննայի մեջ
որտեղ քանի ամիս բույն է հյուսել սարդն
ու այլևս չի վառվում երեք լույսը
հետո երբ տեսնեի որ գլուխ չեմ հանում ամենից
գիրկս կառնեի ողջ այդ բջջակույտը
կսեղմեի անվերջ անգամներ մինչև շունչս կհատեր
կլցնեի դրանք գրպաններս
մեկիկ մեկիկ կշարեի շրթներիս եզրերին
կկպցնեի բոլոր մատներիս եղունգների ծայրերին
կկախեի բոլոր տեղերիս մազերին
դրանցով կզարդարեի տունս
շենքի բակը
թաղամասը
քաղաքի մուտքը
իսկ վերջում
ամենա ամենավերջում
սիրելիիցս կազմված ողջ այդ շփոթն օգտագործելուց հետո
բջջածեփ մատներով կխառնեի բբջակույտի մնացորդներն ու կգտնեի ամենակարևորը
անշուշտ
անկասկած
շեշտակի
անուղղակի ձևով
մնացորդների մի անկյունում ընկած կլիներ սիրելիիս ձիգ պիրկ ցիցը
որն
անկասկած
անդերև
հուսակորով
ու սիրատած մտքերով տարված
հատուկ թողած կլինեի հատուկ այդ դեպքի համար
եվ երբ տեսնեի
կյանքաստեղծ ու բահակերտ վերջույթը
միանգամից
անվարան
ու հուսառատ շաչյունով
կգրկեի բջջածեփ մատներով իմ բահակերտ այդ արարիչն ու կխոթեի մեջս
կխոթեի մեջս
մինչև վերջ մեջս
կիջեցնեի շրջազգետս
կքնեի այդպես՝ նրան միշտ մեջս
մինչև վերջ մեջս
կապրեի՝ նրան հետս
ամենուր հետս
կաշխատեի՝ նրան կողքս
հավերժորեն կողքս
կապ
սառը մի դոդոշ
որին նվիրել էի բոլոր օրերս
արցունքներ ու սեր
սպասում
հույսեր
մի ամբողջ պարկ մրմունջ
սպասման մրմունջներ
դառնաղի հույսերս
տխրոտիկ մտքերս
դաշտանից առաջ լցված կրծքերս
դպրոցական տարիների եռանդս
դպրոցի բակում տնկած աքլորի կատարը
մի քանի հատոր գրականություն
ֆիզիկայի դասատուիս ժպիտները
օրագրիս էջերում թաքնված երկու արձակ նախադասություն
ու ամբողջ կյանքս
նվիրածս բեռի ծանրությունից մեջքը կքած էր
աչքերը թառամած
ու մաշկը թոշնած էր
հոգուն վրա էր
բեռի ծանրությունը
ոչ էլ վրա էր
լավ էլ տակն էր
կողքը թափրտած էր
ոտքի տակ ընկած էր
կեղտոտ շորերի կույտը
անմաքուր տանը կանգնած գաղջ հոտը
հավերժ մոռացված կոշիկների կույտը
կնոջ մատ չտեսած տան ակյունները
անկին մնացած մթերքի զամբյուղը
փնթի ու փոշոտ այդ մարդաբունը
սիրելիիս տունը
վերջին անգամ երբ տեսա
նույն անկենդան հայացքով էր
սառն ու անէ տխեղծ մի մսակույտ
որն անգիտակից կքել էր բեռիս տակ
բայց մտքով միշտ հետս էր
բոլոր այն ենթատեքստերը
ենթատեքստերից կառուցված բուրգերը
դրանց տակ թաքնված հայացքները
բացակայությունները
հոխորտանքները
շառաչուն ապտակները
անիմանալի զբաղվածությունները
չորրորդ կարգի խաղահրապարակները
այնտեղից լսվող ակնարկները
բոլոր
բոլոր այդ ակնարկները
բոլոր գործերի հիմքերը
հիմքերի հիմքերը
հիմքերից
ժամանակից
աշխարհից
նյութից
մատերիայից
աստղերից ու մոլորակներից անդին
բոլոր բոլոր այդ ամենն իմ մասին էին
ասաց սիրելիս մի օր
երբ իրեն տրամադրած ողջ ժամանակիցս քանի մը րոպե ինձ հատկացնելու ու նամակ մը գրելու շնորհ արեց
կհասցնենք ամենը քննարկել
ասաց սիրելիս
կասկած չունենաս
կփորձենք բոլոր համերը
աշխարհի բոլոր մարդկանց համերը
մարդկային համերն ու հոտերը
մերն է աշխարհը
ժամանակը
աստղերն ու ծիրը
ի՞նչ ես ուզում դրանից ավել
սի՞րտս
մա՞րմինս
հո՞գիս
ժամանա՞կս
դրանք իմը չեն
իմն է միայն միտքս
որն էլ քո հետ է
տուր ինձ ուրեմն միտքդ
տուր ման ածեմ հետս
ծալեմ դնեմ գրպանս
լֆիս բաժակի
պրծած կոնյակի շշի
քեզ նվիրած գրքիս մեջը
վարտիքիս ծակը
կեղտոտ պնակների կողքը
գիշերները քնեմ հետը
սեր անեմ հետը
պառկեմ հետն ու լղճեմ մեջը
հոգուդ մեջը
մեջի մեջը
քամեմ եղած հյութն ու շփեմ դրանով մեջքիս լաքեքը
տո՛ւր
տո՛ւր ինձ քո միտքը
բոլոր ցերեկներս
գիշերները
շաբաթ-կիրակիներս
ժամերն ու վայրկյանները
բոլոր պահերը
ակնթարթները
ժպտուն թրթիռները
պեծպեծան հայացքները
թաքնված հայացքները
մերձեցնող հայացքները
փախցրած աչքերը
թաքուն տեղից պոկած համբույրները
թզով շոկոլադները
վզիս վրա բսնած պզուկները
գիշերվա կեսին լսված հևոցները
շնչափչուր տնքոցները
կրքից բորբոքված բոլոր երևակայությունները
պիրկ ձիգ ցցի մասին մրմունջները
տնկված պտուկներիս պահանջները
էլի
էլի մի աշխարհ բան էի ուզում նվիրել նրան
ավելի ճիշտ՝ ողջ աշխարհը
ահա աշխարհը
ողջ աշխարհը թող քեզ
ամբողջ ժամանակը
օրդ թող լինի 48 ժամ ոչ թե 24 ժամ
շաբաթը՝ 14 և տարին՝ 700 օր
ահա՛ սիրելիս
ահա՛ իմ օրերը
վե՛րցրու դրանք քեզ
բո՛լորը թող քեզ
բո՛լորը փեշքեշ
երբ արթնացել էի
սուրճս խմել ու անկապ նստել էի
ինչ-որ բան անելու անհրաժեշտությունից սիրտս անհանգիստ էր
միայն թե չգիտեի ինչ պետք էր անել
պե՞տք էր սանրվել
տեսքի բերել դեմքը
հագնվել
դուրս գալ
սեղանիս մրջյուն օրինակ ինչ-որ բան անում էր
նա մասնավորապես քայլում էր ինչ-որ ուղղությամբ
ահա՝ արդեն էկրանիս վրա է
ճիշտ հենց այն տեղում
որտեղ գրում եմ նրա մասին մտքեր
պետք էր ինչ-որ բան անել
ծնվելու և մեռնելու արանքում ինչ-որ բան կարող էր լինել
արժե՞ր ուրեմն կյանքը նվիրել մրջյունի որոնումների մասին խոկումներին
դրանք իմն էին.
տառերը
որոնցով բառեր էի կազմում
բառերը
որոնցով մտքեր էի արտահայտում
ախ այդ կեղտոտ մտքերը
որոնք խանգարում էին ինչ-որ մարդկանց
վիրավորում սրբությունները
մարդկային տաբուները
հոտի գաղտնիքները
իմ մտքերը
դրանք իմ մտքերն էին
ի՞մն էին
թե՞ իմը չէին
ես ի՞մն եմ արդյոք
թե հորինված կերպարն եմ մտքերի
որոնք կերտել են իմ աշխարհը
աշխարը որտեղ ապրում եմ
ցկյանս անվճար տրված բառերի օգնությամբ
որոշեցի գրոտել քանի մը տող
քանի մը բառ
նախադասություն
միտք մը այն մասին
թե ինչպիսին է աշխարհի կարգը
ես ուզում էի պինդ բռնել նրա ձեռքը
պինդ
շատ պինդ
այնքան պինդ որ չկարողանա բաց թողնել ձեռքս
որ չկարողանա այլևս հեռանալ
փախնել
գնալ ինչ-որ տեղ
ասենք զուգարան
թեկուզ ռեստորան
ես ուզում էի պինդ բռնել նրա ձեռքը
որ միասին գնայինք զուգարան
թեկուզ ռեստորան
կամ էլ ճաշարան
ես չէի ուզում թողնել նրա ձեռքը
որովհետև այդպես էի ուզում
որովհետև այդպես էր ուզում
ինչո՞ւ էր ուրեմն այդպես ստացվել
որ չէինք կարող բռնել մեկմեկու ձեռքը
ինչպես անտակ տակառը որտեղ ոչինչ էլ չկա
ինչպես մտքի կաճառը որը ճգնում է մտքեր ցնկնել
ինչպես ամուլ կինը որը դադարել է ինչ-որ բան երազել
ինչպես առավոտյան լռությունը
որը լի է անհույս կարիքով
սիրո տենչանքով
սիրո կարոտով
ճնճղուկների խենթ ճռվողյունով
հարևանիս կոտրտված եղունգներով
հնդկահավի շրթունքով
նրա մասին հիշողություններով
անհայտ ծագմամբ հերոսի մասին տվայտանքով
կեղտոտ հոտերից անվերջ փախնելու ու ցկյանս դրանց հետ բախվելու տրտունջքով
սե՞ր ես
սեր դարձիր ուրեմն
ինչու ես անվերջ թափառում ֆեյսբուքում
ասաց սիրելիս
երբ առիթ ստեղծեց բառ փոխանակելու
դու հերոս ծնվել ես
քո նմանները քիչ են
նրանք պետք են
տարօրինակ են
մեխի գլուխ են
մանուշակի թուփ են
սրտիս բալզամ են
հողիս դրոշն են
արյան համար գին են
շոկոլադ ու քաղցրավենիք են
տուր ինձ քո կյանքը
քո բջիջները
ավյունդ
սիրտդ
ժամանակդ
էներգիան
տուր ինձ
ամենը
ասաց սիրելիս
երբ առիթ ստեղծեց բառ փոխանակելու
կտամ
եթե ուզում ես
նվազ համաձայնվեցի
առանց դրա էլ կտամ
առանց ի՞նչ
չհարցրեց սիրելիս
բայց հարցը պարզ էր
առանց դուխ տալու
չպատասխանեցի
բայց ամեն ինչ հասկանալի էր
հսկա մի տեքստ
ավելի ճիշտ ոչ թե տեքստ
ավելի ճիշտ
բանաստեղծություն
ավելի ճիշտ
տեքստախառը բանաստեղծություն
աչքով էր տալիս բլոգիս
նոյեմբերի 10-ին արված գրառումից
2010թ. նոյեմբերի 10-ին գրել էի
գրում ու ջնջում էի
գրում ու ջնջում էի
գրում ու ջնջում էի շորժայի մասին տեքստը
մինչև կմտածեի թե ոնց հորինեմ պատմությունը
( Read more... )
այնքան ինչքան հարկն էր
հարկի չափը պետք է որոշեր նա
թողել էր կամքիս
բայց ես
ես խուսափում էի պատասխանատվությունից
ես խուսափում էի պարտականություններից
ես փախնում էի ամուսնություններից
ես միայն ուզում էի գլուխս հենել նրա ուսին
ու քնել այդ դիրքով
ե՛ս
ուզո՛ւմ էի
ես ուզում էի
որ օմնիան
աջելինա ջոլիին նամակ գրեր
որովհետև նախկին յարս շատ էր սիրում նրան
ես ուզում էի
որ աշխարհի բոլոր կանայք իմանային ինչ է կտղուցքը
որովհետև այդպես եմ ուզում
որ աշխարհի բոլոր երեխաները գետնից գտած ծամած ծամոն չծամեին
որովհետև փոքր ժամանակ իրենց ասում էինք գետնի պեսոկ
որ աշխարհի բոլոր մարդիկ մինչև մեռնելը գիտակցեն մահկանացու լինելը
որովհետև թարսի պես էդպես է կարգը
ե՛ս
ո՛ւզում էի
ես ուզում էի
որ սիրելիս գար մոտս
միասին կոնյակ խմեինք
շոկոլադ ուտեինք
ու հետո քնեինք ուս ուսի տված
ե՛ս
ո՛ւզում էի
բոլոր գիշերներս
նվիրել նրան
ինչպես այն օրը
երբ չքնեցի ու գրեցի 44 էջանոց նամակ
ե՛ս
ո՛ւզում էի
լսել նրա խռմփոցը
համբուրել ձեռքերը
բարակ շրթունքները
շոյել հաստ մարմինը
զգալ պիրկ ցիցը
ու էլի ինչ-որ բաներ էի ուզում
որոնց մասին մոռացել էի
ինքնասույզ սպասման մեջ գտնվելու առիթով
ու երբ հասկացա որ չի գալու
ստիպված գնացի քնելու
երեկ էր որ ծնվեցի
վաղը միգուցե մեռնեմ
իսկ էդ արանքում պետք էր ապրել
ինչ-որ բան անել
օրինակ սիրահարվել
հորինել կերպար
ու տենչալ նրան
երեկ էր
որ սիրահարվեցի
ավելի ճիշտ սիրեցի
չհասցրի հասկանալ
թե երբ սիրեցի
մոխրագույն այդ դեմքը
հսկա ցցված քիթը
անհոգ ժպիտը
որ հետո դարձավ հոգսառատ
երբ նայեցի ներս
բոլոր ժպիտները այլոց համար են
ասաց սիրելիս
երբ սիրեցի նրան
արի իրար հետ անկեղծ լինենք
բառերը հանենք գործածությունից
խոսենք մտքերով
մեր մարմիններով
խալխի աչքունքով
գաղտնի հայացքով
հարևանի տանից լսված ծիծաղի ձայնով
երեխաների անհոգ հռհռոցով
ճնճղուկների ծլվլոցով
ագռավի կռինչով
բախի սրինգով
ֆեյսբուքի չաթով
փայտե շերեփով
պանրի շերտիկով
մի հատիկ ծաղիկով
շոկոլադի շերտով
երկինք նայող ցցիս պահանջով
թե ինչ է լինելու
ես մեռա
ես մեռա
այն ընթացքում
մինչ նա լուծում էր հերթական խնդիրը
որոնք միշտ էլ ծագում են անթիվ անհամար
այս աշխարհում ծնված լինելու բախտն ունեցած մարդկանց առաջ
բայց նա չնկատեց
չտեսավ
որ մեռել եմ
նա եկավ ինձ մոտ
այն ժամանակ երբ գործերն ավարտել ու իր մահով մեռել էր
բա՛րև
ես եկա
ասաց սիրելիս ու փարվեց կրծքիս
ասում էի չէ՞ որ կգամ
ասաց սիրելիս
երբ մահաբույր շուրթերը հպեց կրծքիս
որ զիստերիս արանքում սկսեցի լաթ կրել
ամիսը մեկ անգամ
շատ վաղուց էր
որ սկսեցի հաց ուտել
օրը առնվազն մեկ անգամ
դրանից էլ շատ առաջ էր
որ երազեցի նրա մասին ու ծնվեցի
գրեցի իմ կյանքը թղթի վրա ու կարդացի
ախ ինչո՞ւ
ինչո՞ւ ես սխալ կարդացի
տեքստը որ գրել էի նրա համար
չէ՞ որ գրել էի
բոլոր բանաստեղծությունները գրվում են նրա համար
որ փորի տակ բան ուներ ինձ համար պահած
երբ սկսեցի լռել
վաղ գարուն
մեր հայաթում էի
մայրիկիս ու հարևանիս հետ
հարևանս սակայն վաղուց մահացել է
այն բանից հետո
երբ ինձ արգելեց պոկել սեփական ձեռքերով աճեցրած իծապտուկի ճութը
անզգամը քարով խփեց իծապտուկիս ճութին
գոռաց հարևանս էն բանից հետո
երբ մյուս հարևանի աղջկա հետ
քարով խփեցինք տարիներ շարունակ մեր աչքի առաջ կախված իծապտուկի ոսկեգույն ճութերին
իծապտուկի ոսկեգույն ճութերը
տարեց տարի ծանրանում ու կախվում էին
ծանրանում ու կախվում էին
մեր հայաթի երեխաների փայլատ աչքերի առաջ
ծանրանում ու կախվում էին
մեր հայաթի երեխաների ինքնասույզ հայացքների ներքո
գարուն էր
երբ սկսեցի լռել
երբ մեր հայաթում չորացած տերևների հոտած շերտը սկսեցի քերել հողից
պետք չէ դրանք քերել
ասաց հարևանս մեռնելուց առաջ
ձմռան դեմ հողը տաք կպահի
ասաց հարևանս մեռնելուց առաջ
ու ես հասկացա որ խոր աշուն է
ստորին շրթունքիս ծայրին բազմած
սև ծայրով պուտիկի ձեռքը
մեկ ամսից ավելի է
որ հաց չեմ ուտում
ու ջուր չեմ խմում
ու դուրս չեմ գալիս
ու չեմ խոսում
ոչինչ չեմ անում
միայն չարչարվում եմ
ստորին շրթունքիս ծայրին բույն դրած
սև ծայրով պուտիկի վրա
ահա վերջապես
այսօր
վերջապես
սեղմեցի
ճզմեցի
քանդեցի բույնը
պարկը չարի
երևան հանեցի
տակուցքը չարի
ու ի՛նչ պարզվեց
երկար շատ երկար
երկար մի պարան կեղտի
որ թաքցրել էի տարիներ շարունակ շրթունքիս միջին
հավատում էի
որ կգար սիրելիս
վեց ամիս առաջ էր ասաց
կգամ
կգամ
ասաց սիրելիս
երբ հեթական անգամ հարցրի թե երբ է գալու
անպատճառ կգամ
ասաց սիրելիս
ուղղակի զբաղված եմ
միտքս պղտոր է
հոգիս լարված է
միտքս միայն քո հետ է
կգամ
երբևէ
վաղը
մյուս ամիս
մեկ շաբաթ
թե մեկ տարի հետո
բայց կգամ
ասաց սիրելիս
երբ նորից հարցրի թե երբ է գալու
կգամ
գոռաց սիրելիս
անպատճառ կգամ
թեկուզ դա լինի տաս տարի հետո
կգա
մի օր
թեկուզ դա լինի երեք կյանք հետո
էդ հույսով լեցված
նստած եմ թախտին
սպասելով բախտին
ա՛խ
իմ սիրելի
իմ պառաված յար
իմ թնկթնկան յար
թող ցավդ տանեմ
ուզում էի ասել
ա՛խ
իմ սիրելի
իմ սիրելի յար
թող բարուր դառնամ
ու քեզ խտտեմ
ցավերդ հանեմ
գլուխս քաշեմ
վիսկի կուզե՞ս
միասին եկ խմենք
թե՞ աշխատում ես գիշեր ու ցերեկ
հաց կեր սիրելիս
որ ցավդ տանեմ
հաց կեր սիրելիս
որ ինձ լավ սիրես
արի՛
արի՛ տանեմ քեզ իմ տուն
մտցնեմ իմ տուն
պահեմ դարակում
վերին դարակում
շորերիս կողքին
կրծկալիս միջին
շապիկիս թևքում
վարտիքիս անցքում
ա՛րի
ա՛րի
ի՛մ սիրելի յար
արի որ ցավդ տանեմ
որ հոսում են անվերջ ու անդադար
անծիր
անեզր
եզրավոր ու սահմանափակ տիրույթներում
ընդգրկում են վերջավոր սահմաններ
ի՛նչ ափսոս
ինչ ափսոս որ չեմ ծնվել գոնե մեկ դար առաջ
հիմա մի բոլ բոլ կցիտեին
կարծում էի
աշխարհը ես եմ
ու սիրելիս
որին նամակներ եմ գրում
երկար անծայրածիր
անսահման
երկարության
ինչ ափսոս
որ նա բանաստեղծություն չի սիրում
ես էլ
բայց ես գրում եմ բանաստեղծություն
նամակների փոխարեն
ես գրում եմ բանաստեղծություն
որ նամակներ չգրեմ
մի ժամանակ տեքստ էի գրում
որ նամակներ չգրեմ
ու էդպես գրեցի վեպ
երեկ էր
որ ուզում էի նրան գրել
երկար շատ երկար ահավոր երկար նամակ
նույնիսկ գրեցի սկիզբը
ես սիրում եմ քեզ
իմ լավը
ինչ լավն ես դու
գրեցի
ես քո լավը
գրեցի ու ջնջեցի
այդ նամակը
ես ուզում էի նրան գրել մայրիկիս մասին
որն ինձ ծեծում էր երբ փոքր էի
ես ուզում էի գրել հայրիկիս մասին
որ ծեծում էր մայրիկիս
երբ արդեն մեծ էի
էլ չեմ հիշում
թե ինչ էի ուզում գրել
երկար անվերջանալի
անսահման ու անեզր մտքերիս ծիրից
երբ հրաժարվեցի այդ մտքից
ու գրեցի այս բանաստեղծությունը
ֆեյսբուքը
օդը
կիչը սեղմում է կոկորդս
ստոծանուս մեջտեղում գտնվող օղակը
ոտքերիս տակը
սրտիս կլապանը
կիչը սպանում է
իշխում է
շուրջ բոլորը կիչ է
նույնիսկ երբ կիչ չէ
կիչը մասսան է
մասսան ամենազոր է
յոթծովիմերանը
( Read more... )
նրա մեյլերը
նամակները
ենթատեքստերը
սպասումները
երկար բարակ աշխատելը
աչքերի խորքում թաքնված ակնարկները
բարձր ձայները
մատի եղունգները
շողոմ համբույրները
հոգնած խոստումները
ո՞նց անեմ՝ հավատամ
ուզում եմ ախր
հավատալ նրան
ուզո՛ւմ եմ
այո՛
սիրել
մարմինը
բարակ շրթունքները
վառված աչքերը
մատների ծայրը
եղունգի կտորը
ուզո՛ւմ եմ
այո՛
նստել նրա կողքը
նայել աչքերի խորքը
զգալ ներկայությունը
ձեռքերի ներկայությունը
կրծքերիս կողքը
երկար ու հաստ ցիցը
խորքերիս մեջը
ամբողջը մեջս
մինչև վերջ մեջս