You are viewing taisha48

Previous Entry | Next Entry

Taisha
Շորժայում էի: Միայնակ ու մանթո ընկած:

Դրանից մի քանի օր առաջ ուրբաթ էր, երբ գործից էկա տուն ու որոշեցի, որ առավոտը էթում եմ: Հենց տենց: Միանգամից: Դրանից լավ ձև չկա: Տեղում որոշելու: Շաբաթ օրն էլ գործ էի: Ոչ էլ զգուշացրեցի: Որ գործի չեմ գնալու: Հետո տուն էին զանգել: Անցքիս: Թե չէին զանգել: 

Մի ժամվա մեջ պատրաստ էի: Առավոտ  ուղիղ 8.20 պիտի էլեկտրիչկի մեջ լինեի: Էղա: Ուղիղ 4 ժամ ճանապարհ պիտի գնայի: Գնացի: Մարդ պիտի դիմավորեր: Դիմավորեց: Տարան տուն: Տեղավորեցին:


Խնդիրը` պարզվեց ուրբաթից էլ շուտ էր եկել: Ծանոթիս տանը, ուր պետք է մնայի` պարզվեց հանգստացողներ կային: Հեռախոսի մյուս ծայրից անծանոթուհու ձայնը հաղորդեց, որ անհայտ ժամանակով լռվելու են այդ տանը: Է՛, լռվեք: Մի Շորժա, մի Տաիշ: Վախենում  եք մնալու տեղ չլինի՞: Եղավ:

Էս խազյայկի տղեն լրիվ անասուն էր: Դրա նման անասուն, բայց էլի եմ տեսել: Դա, իհարկե, էտալոն չէր: Անասունության: Բայց րեդկի նմուշներից էր: Դա ուրեմն բեզդելնիկի մեկն էր, որի կնիկն ու մերն  աշխատում էին, ինքն  ու երկու երեխեքը ուտում: Եզի վրա մի բան:  Էրեխեքը մանր-մունր` չամիչի վրա մի  տղա ու աղջիկ էին, լրիվ գյուղական մաքուր միամտությամբ: Տղեն նոր էր լեզու առնում: Հենց ինձ տենար` կասեր.

-Բալև՛:

Բարևն էր բալև էր, ու ինձ լրիվ դզել էր էդ էրեխեն, բալևն էլ` հետը: Խազյայկես բլնգյազ մի կնիկ էր. խեղճ ու կրակ: Տարիներ հետո, երբ Շորժեցի յարիս մրմունջերով տարված` աչքերս թացացնում էի, պատմում էր երիտասարդ սրտի թփթոցների մասին, որոնք տհենց թփթփոցների մակարդակի վրա էլ մնացել էին:

-Սիրտդ ում ուզում ա, նրա հետ էլ էղի, ոչ մեկի չնայես,- գլխի ընկնելով թացոտ աչքերիս պատճառների մասին` խորհուրդ էր տալիս բլնգյազ խազյեյկես, որն առել էր անկապ մի մարդու և նրանից ունեցել` մի հատ անասուն որդի:

Մարդը շուտվանից մեռել էր: Մի տղա էլ ուներ պսակված` վաղուց ռուսաստաններում էր:

Կարճ ասած, էս տղեն քիչ մը հոգեկանի վրա էր: Միջին բոյի` կապույտ, անկենդան ու սառը աչքերով, բիրտ ու ջլապինդ ձեռներով մի անասուն: Հայացքի մեջ անասնական բնազդի մը պես մի բան: Դրան երբեք ժպտալուց չեմ տեսել:  Այսինքն, հավանաբար, ժպտում էր: Երբ դեմքը ծամածռվում էր:

Դա էնքան քթի ծակ չուներ, որ, երբ, ասենք առավոտը մտնում էի  բաղնիք լվացվելու, կարող ա խնչելու պահին մտներ ջուր վեկալեր: Դե, հա, սկզբունքորեն օբշագ էր, ի՞նչ կա որ, մանավանդ որ քթի ծակ ամեն մարդուն չի տված, բայց դե նախ` ես տանը շատ քիչ էի լինում, նենց որ կարելի էր ֆայմել, մանավանդ որ իրեն տեսնելուց դեմքիցս ժանգ էր կաթում, համ էլ վաբշե չեմ սիրում օտարամուտ մարդկանց ներկայությունը: Ու, ընդհանրապես, ես մենակասեր մարդ եմ: Քյասար:

Բայց որ ասում եմ հոգեկանոտ, հենց նենց չեմ ասում: Իսկականից մեջը մի բան էն չէր: Ու սաղ գյուղն էլ գիտեր:
Ուրեմն սրա կնիկն էլ ասող-խոսող, ժիր ու մանրապճեղ աղջիկն մըն էր, որը ափամերձ դոմիկներից մի մեկի ճաշարանում աման լվացող, տո լի աֆիցիանտկա էր աշխատում: Իրիգունն էլ ուշ էր գալիս, ես էլ ափից գալիս էի, թե չէ` դուզ տեղաշոր: Էդ տարին շատ կայֆ անցավ: Մի լավ գլուխս դնջցավ:

Սրանց տունն էլ էրկու հարկանի տուն ա, երկրորդ հարկում իրանք են մնում, առաջինն էլ վարձով են տալիս: Հայաթն էլ լրիվ ցեմենտ ա ու ոչ մի հետաքրքիր բան չկա, բացի մի անկյունի վրա կապած գոմից, որտեղից մայում էին քանի մը հատ ոչխար ու երկու գառնուկ: Մի օր էլ սրանք քնած էին մնացել, ու առավոտ շուտ, երբ դարպասները ջարդեցին, ես ոչխարներին դուրս արեցի. մնացել էին զարմացած: Թե ոնց եմ կարեցել ոչխարին գառնուկից զտել ու չթողնել, որ մամաների հետևից գնան: Ի՞նչ մի զարմանալու բան կար: Գառնուկներ են, է՜լի: Իրանց համար մայում են: Տխուր ու թախծոտ աչքերով: Իրիկուններն էլ` հենց դարպասի վրա, մամաներին չոքացնում ու ծնկելով`կաթ են ծծում: Մենք էլ ենք ծծել: Մեր մամաների կաթը:

Ուրեմն էդ գիշեր տանը ուրիշ կենվորներ չկային: Հաջորդ օրը պիտի գային: Չնայած էդ հանգամանքը կապ չուներ, բայց դրանից, որ տունը մենակ ես էի օտար` մի կաթիլ էր, որ ավելի կատաղեցի, երբ էդ տղու ֆազերը գիշերով գցեցին:

Ուրեմն էդ գիշեր մեր անասունի տղամարդկությունը բռնել էր, ու սա որոշել էր գործի տեղից կնկան տուն ուղեկցեր: Ուրիշ օրեր մեխի գլխի պես տնկված էր լինում շոշի վրա, դուխը չէր հերիքում ոտը ներս գցեր: Երևի էդ օրը կնկա աշխատած փողերով խմած ա էղել, ով գիտի: Էդ պահը լավ չգիտեմ: Փողերի կնկա աշխատած ըլնել-չըլնելը չէ: Խմած ըլնել-չըլնելը:

Սա, ուրեմն մտած ա ըլնում էն պահին, որ կնիկը ինչ-որ շեֆի առաջ սեղան գցելուց ա ըլնում, ու ինքը պարտադրված գլխիկոր դրսում սպասելուց ա ըլնում, մինչև որ կնիկը սեղանը գցի, տո լի հավաքի, նոր մտնի սիրասուն մարդու թևն ու գա տուն: Ու էդ հանգամանքը իրեն հանկարծ որձ զգացող տղամարդու քիմիքին չի գալիս, վիդիծե լի: Կակ բուդտը չգիտեր, որ կնիկը ընդեղ սեղան ա գցում- հավաքում: Երևի մտածում էր, թե կնիկը ընդեղ կես դրույքով մինիստր ա աշխատում:  Դուրդ չէր գալիս, կնկադ չթողեիր աշխատեր, դու էլ տղամարդ էիր` աշխատեիր, տուն պահեիր, այլ ոչ թե տանձի գլխի պես սաղ օրը շոշերում տնկվեիր:

Քյասար: Տղամարդու դուրը էդ հանգամանքը էկած չի լինում: Հա, չմոռանամ ասեմ, որ իրա ներկայությամբ, կնկան ինչ-որ ասել են քաղցր, տո լի էդ կարգի մի բան: Բայց դե սաղն էլ գյուղում գիտեն, որ դրա շարիկների մի մասը պակաս ա: 

Մի խոսքով էս անասունը կնկա հետ կռիվ անելով` ձենը գցած ալամ աշխարհով մեկ, տուն ա գալիս: Ես էլ դե գիշերները ափում չէի մնում, շուտ գալիս էի տուն ու ժամը 10-ի կողմերը արդեն պատրաստվում էի ընկղմվել Մորփեոս ձյաձյաի գիրկը:

Քյասար, մեկ էլ անմարդկային ձեներ եմ լսում: Ուրեմն էս անասուն աթոռը ջարդում ա կնկա գլխին ու հետույքը ճղելով քրֆում ա: Ու մի տեսակ աքլորացած վիճակ էր մոտը: Էն խեղճ մերը չէր կարում կնկան ձեռիցն առներ: Ես պոլոզացած նստել եմ տեղաշորի մեջ ու մի ուրիշ տեսակ կտաղել եմ: Էս կնիկը մի հանքի ճվում ա իրա բարակ ձենով, էդ անասունը իրա եզ բասով գոռում ա: Ու դրա գոռոցն էլ, ախր,  նենց անասնավարի էր մի տեսակ: Հետո դրա գոռոցի տոնայնությունից զգում էի տրամադրության փոփոխությունները: Ուրեմն սա մի լավ քֆրտելուց ու գոռալուց հետո, քիչ մը հանգստանում կամ ուժը թողում էր, հետո, հենց ուզում էր հանգստանար, անասուն ուղեղի մեջ նորից վերակենդանանում էր կես ժամ առաջ տեսած պատկերը, ու ամեն ինչ սկսվում էր նույն կամ ավելի բարձր տոնայնությամբ:

Էս ամեն թատրոնը շարունակվում ա մի ահագին վախտ ու էդքան վախտ ես պոլոզացած նստած եմ տեղաշորիս մեջ: Ֆազերս գցել էր: Առավոտը գշերհանա խազյայկես ու ծեծված կնիկը հերթով էկան ներողություն խնդրելու իրանց տան խդր տղամարդու արարմունքի համար: Չգիտեի էլ ինչ ասեի. էդ կնկան մե՞ղք գայի, թե ասեի, որ տհենց չի կարգը: Իրանք ի՞նչ մեղավոր են, որ իրանց տղամարդը խիյարի կոթ ա: Բան էլ չասեցի: Մի մարդ, որ չի գիտակցում իրա տանձի գլուխ լինելը, ինչ պիտի դրան կարենա բացատրի իրա ծեծված կնիկն ու բլնգյազ մերը:

Մտածեցի, որ կնիկը կարող ա էդ շեֆ-մեֆերի հետ մի հատ էլ ձեռի հետ թռած ըլնի մարդու վրից: Տո՛, լավ էլ արած կըլնի: Թե արած ըլնի: Տհենց մարդուն հենց տհենց էլ պետք ա: Բայց էս ի միջայլոց:

Մի խոսքով, առավոտը շատ ծանր տրամադրությամբ զարթնեցի: Ու հիշեցի անծանոթուհուն: Ոնց էլ մոռացել էի: Արդեն մի շաբաթ էր, որ Շորժայում էի ու ծանոթներիս այցի չէի գնացել: Ասի էթամ տենամ, համ էլ ձեռի հետ կճշտվեմ խազյայկիս տղու շարիկների մասին:

Ուրեմն էս ծանոթիս տան հայաթը շատ լավն ա, ու հայաթում էլ մի հատ չուտելու տեսակի տանձի ծառ կա, որի շվաքի տակ սեղան նստելը շատ հավես ա: Բայց տանձի ծառը ստեղ հեչ էլ կապ չուներ, ուղղակի հավեսի համար հիշատակեցի: 

Ուրեմն, իմ ծանոթ բիձեն, որ եկել էր ինձ դիմավորելու, ու իրա պառավը ներսն էին, իսկ տանձի ծառի տակ մեն-մենակ նստած էր միջին տարիքի մի տղամարդ ու խտացրած կաթ էր տաշում: Հա՛, հա՛, հենց խտացրած կաթ: 

Դե, գիտե՞ք ոնց. խտացրած կաթ տաշելը տհենց էլ զարմանալու բան չի, նամանավանդ որ Տաիշն էլ ա շատ սիրում ու մի թափից կարա բանկի մեկ երրորդը ուտի, ուղղակի էս տղամարդը նենց մի սղմել էլ սղմում էդ խտացրած կաթը, որ պահի տակ զգում էիր, թե ոնց ա էդ խտացրած կաթը տարածվում երակներիդ մեջով ու հասնում ուղեղիդ ծայրագույն կետերը:

Քյասար: Ծանոթ բիձես տնից դուրս էկավ ու ծանոթացրեց իրանց կենվորների հետ: Սրանք մարդ ու կնիկ էին: Կնիկն էլ ձենիս վրա  դուրս էկավ տնից: Պարզվեց անծանոթուհին ինքն էր որ կար: Երկուսն էլ բարետես արտաքինով, կինը քիչ մը ավելի բոյով, ասել ընկերուհուս` ստրոյնի, տղամարդը` ավելի կոլոտ, բայց պնդակազմ անձնավորություններ էին: Ամուսինները  հաճելի եզրույթով սահմանափակված մարդիկ էին, որոնց հետ խոսալու բան շատ արագ գտնվեց: Պարզվեց, որ կնիկն էդ պահին կարդում էր Մաննի «Տեսսը Դըրբերվիլների  տոհմիցն» ու իմանալով, որ ես էլ եմ կարդացել, ու ընդհանրապես ասած, գիրք կարդալու հետո որոշակի ու կոնկրետ կապ ունեմ, շատ զարմացավ, բայց համ էլ ուրախացավ:

Ճիշտն ասած, լավ չհասկացա, թե խի զարմացավ. երևի մտածում էր, թե գիրք կարդալը առանձնահատուկ շնորհ ա, որ իրանից բացի քիչ թվով մարդկանց ա ի վերուստ տրված: Չգիտեմ: Մի խոսքով: Տեղում պարզեցի, որ կնիկը քիչ մըն ալ գոռոզոտ էր: Սկսեց պատմոտել իրա կարդացած գրքերի մասին ու ուսագլուխն էլ մի տեսակ մի յանի էր քցում խոսալուց: Ու էդ ուսագլուխը մի յանի գցելուց շատ պարզ զգացվում էր յուր անձի վերաբերյալ ունեցած մի առանձնահատուկ տեսակի վերաբերմունքը: Մի խոսքով էդ գոռոզության կամ մարդկային այլ հատկանիշների ընկալումը ներքին գիտելիք ա, որ չես կարա բացատրես, թե ոնց ես ջոկում ինչի ոնց ըլնելը: Դու դա գիտես ու վսյո: Դա ռացիոնալ գիտելիք չի ու չի ենթարկվում տրամաբանության օրենքներին:

Բայց ամենահետաքրքիրն ստեղ սրա մարդն էր, որ սաղ էս ընթացքում շարունակում էր տաշել իրա խտացրած կաթն ու պլշված նայում էր ուղիղ ճակատիս: Ես սրա հայացքից մանթո եմ ընկել, լրիվ չտենալու եմ տալիս սրա լափող հայացքը: Չեմ ջոկում, թե կնիկը կողը նստած` սա խի ա սենց պլշվել վրես: Ոչ մի բան չեմ ջոկում: Մենակ էն, որ կնիկը գոռոզ ա, մարդն էլ` խտացրած կաթ ա տաշում ու անթարթ նայում ա ուղիղ ճակատիս:

Ձեռի հետ պարզվեց, որ սրանք էրկու հատ իմ բոյի աղջիկ ունեն, ու սրանք էլ հանկարծ տնից դուրս էկան: Ու սրա կնիկն իրա աղջիկների մասին խոսաց հենց էն պահին, երբ նկատեց, որ ձախ թևիս գլխից մինչև բազուկ` սևի վրա մի իզ կա, որ իջնում ա ներքև` թևիս արտաքին երեսը մի տեսակ երկու մասին բաժանելով` կիսասպիտակի ու քիչ մը ավելի մութի: Կնիկը, որին կնքել էի անծանոթուհի անունով, ասեց, որ իր աղջիկներից մեկի ճիշտ նույն թևի ճիշտ նույն հատվածի վրա` ճիշտ նույն ձևի իզ կա: Ես ասեցի, որ էդ իզը հավերժ չի էղել, այլ առաջացել ա արևների տակ շատ թափառելուց ու արևապաշտպան կրեմներ չօտագործելուց: Մի խոսքով լաքայի պես մի բան ա էլի: Թեման փակեցի: Ու անցա առաջ:

Տանից, քյասար, դուրս եկան, իմ անծանոթ զույգերի երկու աղջիկները, որոնք բոյով ու սիրուն պարմանուհիներ էին: Էթալով ամեն ինչ ավելի ու ավելի տարօրինակ էր թվում:

Կնիկը հետաքրքրվեց, թե որ ափին եմ լողում, ու շատ զարմացավ, որ մի շաբաթ ա արդեն Շորժայում եմ ու ափում դեռ իրար չենք հանդիպել: Կակ բուդտը, կես դրույքով Շորժա ոտ դնողների պտիչկա անող էր աշխատում:

Սաղ հարցն էն էր, որ Շորժա մտնող գխավոր մուտքից որ դուրս էիր գալիս` երկու ճանապարհ կար, որ տանում էր ափ: Ես գնացել էի ուղիղ ու առանց մտածելու սրբիչս փռել հենց դեմ դիմաց: Բայց որ ծռվում էիր դեպի ձախ` նույն ափի շարունակությունն էր, ուղղակի էդ ափի հետևը` շոշի կողմից զաբոռապատած էր ու ներսն էլ դոմիկներ կային, կողն էլ հաջորդ ափից անջատված էր սլացիկ ու փարթամ բարդիներով: Էդ կողմը մի տեսակ հավես ու պաշտպանված զգացողություն էր առաջացնում մարդու մոտ ու ակամայից մարդու ձգում էր: Ու ես, որ պառկում էի դրանից երևի մի հարյուր մետր աջ, միշտ նայում էի էդ կողմ. էդ յանը ինձ մի տեսակ ձգում էր:

Քյասար սրանք էդ ձգող մասում էին, փաստորեն, լողանում: Ես` չէ: Դրա համար էլ իրար չէինք հանդիպել:
Մարդ ու կնիկ, քյասար,  ինձ հրավիրեցին էդ օրը ժամանակն իրար հետ անցկացնել, ես էլ դեմ չեղա: Չնայած որ մարդը շարունակում էր հայացքով ինձ ուտել: Մտածեցի, որ կցրվեմ նախորդ գիշերվա ծանր տրամադրությունից հետո: Պայմանավորվեցինք, որ ափում կհանդիպենք: Ես գնացի տուն, որ հագնվեմ: Ուրեմն ծանոթիս տնից մինչև իմ կացարան տասը րոպեում կարող ես հասնել: Երևի ավելի քիչ: Իմ հագնվելն էլ մի հինգ րոպեի գործ էր: Դե, ի՞նչ պիտի անես, մի հատ կուպալնիկ ա` պիտի վրեդ քաշես ու վսյո:

Ուրեմն ես կուպալնիկս հագնելու ու ինձ կարգի բերելու գործողության վրա եմ, մեկ էլ լուսամուտիցս տենում եմ, որ ծանոթ բիձուկիս թոռը ինձ ձեն ա տալիս: Զարմացա:

-Ի՞նչ ա էղել,- ներսից հարցնում եմ:

-Մեր տան կենվորը դրսումը քեզ ա սպասում,- ասում ա:

Ավելի զարմացա: Բայց չարտահայտվեցի: Մեկ էլ էն եմ տենում, որ դռան հետևից դարպասից ներս ա մտնում խտացրած կաթ տաշողը: Զարմանքս էթալով ավելի էր աճում: Ախր, պայմանավորվել էինք ափում հանդիպել: Ներսից ձեն տվի, որ հեսա դուրս եմ գալիս ու դուրս էկա:

Բան չհասկացա: Դուրս էկա ու ի՞նչ տենամ: Ուրեմն լուսամուտիս տակ` սևով սպիտակի վրա կայնած ա սրա ավտոն, մեջն էլ կնիկը: Սա ասեց նստի, ես էլ նստեցի: Մտածեցի, որ երևի սրանք ավտոյով են ափ գնում: Չնայած, որ գյուղից ափ` մի 10-15 րոպեի ճանապարհ էր: Ու համ էլ չեմ ջոկում, թե սրանք խի են իրանց խտացրած կաթն ու տանձի ծառը թողել ու ափալ- թափալ որոշել են ափ իջնել: Կիսաշփոթված նստել եմ հետևը, իսկ սրա կնիկը ինձ ասում ա, որ մարդու հետ` իմ գնալուց հետո որոշել են էթալ Արտանիշ, ու ինձ էլ իրանց հետ տանում են: Ստեղ լրիվ ապշում եմ: Ա՛յ, քեզ բան: Մտածում եմ: Ուրեմն, փաստորեն, իրանք իմ փոխարեն որոշում են կայացրել: Ու էնքան բարի են գտնվել, որ տեղյակ են պահել: Ասենք` կարող ա չասեին էլի: Միանգամից քշեին Արտանիշ:

Ուրեմն որ նոր էի էկել Շորժա, մի հաստածիծ կնիկ, որին հաջորդ տարի ընկերուհիս կնքեց «բանտիկ» անունով, ասել էր, որ Արտանիշը Շորժայի հրվանդանի վրա ա: Դե Շորժան գտվվում ա մեծ ու փոքր Սևանների հանդիպման վայրում, իսկ էդ քթի վրա, որով Շորժան խրվում ա Սևանի մեջ, ոչ թե Արտանիշն ա, այլ Նկարիչների միության պանսիոնատը: Իսկ էն հաստածիծն ասել էր, թե Արտանիշը էդ քթի վրա ա: Հետո իմացա, որ Արտանիշը Շորժային հաջորդող գյուղ ա ու ահագին էլ հեռու ա:

Ուրեմն սրանք ինձ ասում են, որ գնում են Արտանիշ, ու ես ըտեղ լրիվ մանթո եմ ընկնում: Չգիտեմ ինչ մտածեմ:  Նայում եմ  մարդու դեմքին. շատ լարված ա ու խտացրած կաթ տաշելու մասին մտքերը լրիվ անհետացել էին: Մի ձև շատ էր լարված:  Կնիկն էլ քամահրանքով ինձ համոզում էր: Սա մի տեսակ գլուխը գոռոզոտ հետ գցած ու ուսագլուխն էլ մի կողմ գցելով` անընդհատ ինձ համոզում ա, թե վախենալու բան չկա. «ի՞նչ պիտի լինի որ»: Ու սա ինչքան շատ ա համոզում, ես էնքան ավելի եմ կասկածամտվում: Ստեղ հարցնում եմ, բա թե ո՞ւր են ձեր աղջիկները: Սրանք էլ, բա թե` շոշին սպասում են մեզ: Ես սկսում եմ մտածել: Մի տեսակ չեմ կարում ասեմ, որ չեմ ուզում գամ, մյուս կողմից էլ`  ուղեղիս մեջ հազարավոր վերսիաներ են ֆռռում: Հենց էդ պահին ֆիքսեցի, որ սրանց անունն էլ չգիտեմ: Որ ծանոթացել էի` ասել էին, բայց ես սկզբից անունների վրա տենց ուշադրություն չեմ դարձնում: Սկզբից, սովորաբար, ֆիքսվում եմ արտաքինի վրա, հետո, եթե մարդը ինձ հետաքրքրում ա, նոր խորանում եմ իրա մեջ, վերջում նոր ուզում եմ անունը տեղը բերեմ:

Ու գլխումս հնարավոր զարգացումների մի սցենար ա պտտվում, թե ո՞վ գիտի` սրանք ինչ սեքսուալ մանյակներ են, ո՞վ գիտի, թե Արտանիշում եսիմ ում հետ են պայմանավորվել, ով գիտի` տանում են Տաիշի գլուխն ուտեն, այսինքն օրգիա են կազմակերպում: Ու մտածում եմ, որ, եթե հանկարծ տեղի ունենա վատթարագույնը ու սկսեն ինձ հարց ու փորձ անել, ես դուզ- դուզ պիտի ասեմ չէ՞, որ սրանց հետ կես ժամ առաջ եմ ծանոթացել ու որ` անուններն էլ անգամ չգիտեմ: Ու, եթե ինձ մի մեկը տհենց բան պատմեր, ես տուտժե կասեի, թե ա՛յ, աղջիկ ջան, որ դու մարդկանց անունն էլ չգիտես ու նոր ես ծանոթացել, ո՞ւր ես հետները տեղ էթում:

Ու ոչ մի կերպ չեմ կարում հանգստանամ: Դե ոչ մի կերպ տրամաբանորեն չեմ կարում ընկալեմ  ո՛չ սրանց վարքը, ո՛չ էլ էն, թե կես ժամ առաջ ծանոթացած աղջկան էս զույգը ինչ մոտիվներով ա իրանց հետ տանում օտար տեղ: Հա՛. էս պահին հիշեցի, որ սրանց բացատրել եմ, որ կարելի էր բարձրանալ մոտակա սարի գագաթը, որտեղ կիսաքանդված եկեղեցի կա, որ կողքը անտառ-բան կա, որտեղից կարելի էր սունկ-մունկ հավաքել: Ու սրանք զարմացած ինձ էին նայում: Ես էլ իրանց վրա էի զարմանում, թե ոնց մարդիկ էկել հասել են Շորժա, ու ոչ միայն էդ սարի գագաթը չեն բարձրացել, այլ նաև մտքներովն անգամ չի անցել, որ կարելի ա նման բան անել: Մտածեցի, որ իրանց համար թարմ ուղեղ էի: Էդ պահին մարդը ավտոն կայնացրեց ու հա՛ էլի, սրանց էրկու աղջիկները, իրոքից որ ճամփին մեզ էին սպասում: Իրանք էլ նստեցին ու հիմի մենք հինգով էթում ենք Արտանիշ:

Բայց ես վսյո տակի չեմ կարում համակերպվեմ էդ մտքի հետ ու ռացիոնալ տրամաբանությունս ինձ ասում ա, որ Տաիշ աղջիկ` կայնացրա ավտոն ու իջի: Ես անկապ փաստարկումներ եմ բերում, թե ինչի պետք ա Արտանիշ էթալ, սրանք էլ մարդ ու կնիկ ինձ համոզում են, թե ընդեղ լավ ա: Ու ինչքան սրանք համոզում են, էնքան ես ավելի եմ կասկածամտվում: Ախր, էդ մարդը մի տեսակ էլ գողեգող հայացք ուներ, ու ձեռներն էլ ռույլի վրա դողում էին:

Կնիկն էլ մի տեսակ նորից գոռոզոտ շարժում արեց, ու ոնց որ թե ինձ հաղթեց: Չկարեցա էլ ձեն հանեմ: Որոշեցի էթամ: Բայց ոչ թե որ ուզում էի, այլ, որ դուխս չէր հերիքում ասեի: 

Էդ ընթացքում ավտոն հասավ  ճամփաբաժանին, որից թեքվելով պետք ա էթայինք իմ իմացած Արտանիշը: Պարզվեց, որ ավտոն չի թեքվում, այլ շարունակում ա ճանապարհը: Դե Շորժայի քթի վրից մեր ափը երևում էր, ու եթե քեզ ծանոթ վայրեր ես տեսնում, ինչ-որ բաներ քո վերահսկողության սահմաններում են թվում: Ու մտածում ես, որ քանի որ շրջակայքը քեզ ծանոթ ա, եթե մի բան նի տո ըլնի, կարաս գլուխդ մի ձևի պրծացնես:

Պարզվեց, որ չէ՛, ախպեր ջան, Արտանիշը իմ իմացած տեղը չի, այլ ուղիղ ճամփով շարունակվում ա դեպի Տաիշի համար անծանոթ վայրեր: Ստեղ Տաիշի ռացիոնալիզմը վերխ վեկալեց, ու Տաիշս ասեց. ՍՏՈՊ:

-Կներեք, բայց ես չեմ ուզում գամ Արտանիշ,- հստակ ու հաստատակամ ձայնով արտաբերեց Տաիշս ու իրա ասածից զարմացած` խորը շունչ քաշեց:

Սրա մարդը ավտոն տորմուզ տվեց ու կնկան նայելով ասեց, թե` սա, յանի ես էլի, էկողը չի: Ու էդ ասեց շատ ներվայնացած տոնով, մոտավորապես սենց.

-Էսի էկողը չի:

Ու շատ ներվայնացած տոնով: Ու ինչքան դրա տոնը ներվայնացած էր հնչեց, էնքան ես համոզվեցի, որ ճիշտ վարվեցի: Սրանք պտտվեցին, ինձ հետ բերեցին ծանոթ, հարազատ Շորժայիս ափն ու գնացին Արտանիշ:

Խորը շունչ քաշեցի: Կյանքը շարունակվում էր: 

Հասա ափ: Մանթո էի ու միայնակ: Պառկեցի ավազներին: Մտածեցի, որ կյանքը հիասքանչ ա: Ու ոնց մինչև էդ չէի զգացել էդ:  Նայեցի ինձ ձգող ափի շուրջ բոլորն ու աչքերս շոյեցին փռված ավազի ամեն մի հատիկը:

Ափին մի կես ժամ քնեցի: Մանթո ու միայնակ:

Իրիգունը գնացի տուն: Երբ հայաթում նստած էի, դիմացի սարի գագաթին մարդիկ էին էրևում: Բիձուկի թոռը, որ պահի տակ աչքովս երևաց, ասեց, որ էդ իրանց տան կենվորներն են: Փաստորեն, Արտանիշից գալուց հետո, իրիկվա կողմ որոշել էին վսյո տակի հելնել սարի գագաթ: Որոշեցի առավոտը էթամ իրանց տենալու ու մի հատ մանրամասն նայեմ դրանց աչքերի հատակը:

Առավոտը գանցի: Իրանք տանը չէին:

ՊԱՐԶՎԵՑ ԳՆԱՑԵԼ ԵՆ: ԱՌԱՎՈՏ ԳԻՇԵՐՈՎ: 

***

Դեպքից քանի մը տարի անց, երբ անսացի բլնգյազ խազյայկիս` երիտասարդ սրտի թփթոցներին ունկդիր չլինելու մասին փոշմանած պատմությանն ու դրանից հետևած խորհուրդին, կամացուկ և միայն Տաիշին հատուկ ձևերով սողոսկեցի Շորժեցի յարիս անկողինը, նստած եմ այդ յարիս հետ «Դովիլում» ու խոսում ենք դեսից-դենից:
Ես երջանիկ էի: Որ սրտիս դուր էկած յարիս կողքն էի նստած: Որ փորս կուշտ էր: Որ չէի մտածում: Դրանից ավել` ի՞նչ էր պետք մարդուն: Մի բարի հոգի ու մի կուշտ փոր հաց:

Սնվելուց հետո գոհունակությամբ ձգվեցի ու հայացքս ընկավ ներս մտնող զույգին: Աչքիս պոչն արձանագրեց, որ նրանց մի տեղ տեսել էի: Ձիգ նստեցի: Մինչ կհասցնեի ինչ-որ բան ասել` յարս տեղից վեր կացավ ու զույգի հետ ողջագուրվեց: Մենք նորից ծանոթացանք: Այլ հանգամանքներում: Խտացրած կաթ տաշող մարդն այլևս խուսափում էր հայացքով լափել: Թեպետ կինն առաջվա պես խոսելիս ուսագլուխը մի կողմ էր ձգում: Ես հաճելիորեն ժպտում էի: Մենք կրկին ծանոթացանք: Սիրալիրությունների փոխանակումից հետո` յարիս հետ նորից մենակ մնացի:

-Ո՞վ էին,- հարցնում եմ:

-Հին ծանոթներ,-պատասխանում ա յարս:

-Ես իրանց գիտեմ,- ասում եմ:

-Որտեղի՞ց:

-Շորժայից:

-Հա, իրենք հին Շորժայիստ են:

-Հեչ չէր երևում:

-Որտեղի՞ց պիտի երևար:

-Էն քանդված ժամի տեղը բիլա չգիտեին:

-Բլեֆ են արել: Իրանք Շորժայի որդ են: Էդ կնկան մի մատ երեխա վախտվանից գիտեմ:

-Էն որ տուտուզը դնում էր բարձիդ վրա:

-Չէ, տուտուզը իրա ընկերուհին էր դնում:

-Դու էլ քնում էիր հա՞ էդ բարձի վրա: Աչքիս, վայ թե մի հատ էլ տուտուզի մասին մրմունջերով տարված ես եղել:

-Հա, ես իրան ներքուստ համակրում էի:

-Բա մի բերան ասեիր:

-Մենք քուր ու ախպեր էինք:

-Ես քո քուրը չեմ:

-Դու ստեղ ի՞նչ կապ ունես:

-Հե՛չ, ասի նավսյակի ասեմ` իմանաս: Դու տուտուզից պատմի:

-Հա ի՛նչ. տուտո՛ւզը, հա՛, տուտո՛ւզը: Տուտուզ էր էլի իրա համար: Որ ուզեի` անցքն էլ ցույց կտար: Շատ ազատամիտ աղջիկ էր:

-Բա ասեիր, թող ցույց տար:

-Չէ՛, իմ սիրտն էդ ժամանակ զբաղված էր:

-Լո՞ւրջ:

-Միանգամայն: Իրանք էրկու ընկերուհի էին:

-Տուտուզատերն ու էսի՞:

-Հա՛: Առաջին գիշերը, որ ծանոթացանք` մի լավ խմել էինք ու պարել, հետո ես քնել ու երազիս մեջ գոռացել. «Հանգիստ պարեք աղջիկնե՛ր, իմ սիրտը զբաղված է»:

-Վա՛յ, մամա ջան:

-Մաման ստեղ կապ չունի:

-Բա ի՞նչը կապ ունի:

-Էպոխան: Դա մի հսկայական վեպի թեմա է, որում իրար հետ կապ չունեցող բազմաթիվ մարդիկ գալիս ու հատվում են տարածության ու ժամանակի նույն խաչմերուկում: Տուտուզատերն ու մեր նոր տեսած զույգը Շորժայի մասին չգրված տեքստից մի հատված են:

-Էդ զույգը մի քանի տարի առաջ` անհայտ նպատակներով ինձ տանում էր Արտանիշ,- հանգիստ ասում եմ:

-Լո՞ւրջ,- հարցնում ա յարս ու կիսաքմծիծաղ տալիս:- Էդ իմ սցենարի հետ լավ բռնում ա: Գնացի՞ր:

-Չէ, հո՞ գիժ չեմ,- ասում եմ,- սկի անունները չգիտեի: Ես ինչ իմանամ` խի էին տանում:

Ու ստեղ շատ հետաքրքիր բաներ են պարզվում: Պարզվում ա, որ յարս, երբ իմ յարը չէր, շատ ա սիրել Շորժան ու մինչև հիմա էլ շարունակում ա սիրել: Ինչպես ես: Պարզվում ա, որ Շորժայի հետ կապված մի աշխարհ մանր պատմություններ կան, որոնք միահյուսվելով դառնում են մի ամբողջ ժամանակագրություն: Որ տուտուզատիրոջ բոյֆռենդը` խելագարվելով, որ զրկվում ա յարի տուտուզից հոտ քաշելու հնարավորությունից, էքստազի նոպայի մեջ լողալով կտրում ա մեծ ու փոքր Սևանը միացնող հատվածն ու տեսնելով, որ դա ոչ մի ազդեցություն չի թողնում աղջկա որոշման վրա` հուզմուքից ինքնասպան լինում: Որ ինքնասպանը մեծ թաթեր ուներ ու անհավասարակշիռ բնավորություն: Ինքը գեշ ձևի մեջ ջազ էր նվագում: Որի մոտիվը հատուկ էր միայն նորմայից շեղված մարդկանց: Ինքը թունդ սիրում էր մի աղջկա, ով տուտուզը դնում էր այն բարձին, որի վրա հետո քնում էր մի երիտասարդ, որ հետո դարձավ սիրելիս: Ինքը գալիս էր յարիս տուն ու գեշ ձևի ջազ էր նվագում տխուր սրտի թառանչների մասին: Դա երգ էր տուտուզի ու նրանից հոտ քաշելու մրմունջների թեմայով: Նա ինքնասպան եղավ ու չիմացավ, որ յուր ընկերը իր մահից հետո` սեփականատիրոջ իրավունքով բազմել էր Շորժայում ու զգում էր` ինչպես իր տանը: Որին հետո նկարիչները սիկտիր արեցին ու կոխեցին բանտ: Որտեղ նա անցկացրեց մի քանի տարի: Հետո դուրս եկավ: Որպեսզի Շորժայի մրմունջներով տարված` ոտաբոբիկ ու կիսացնորված հայացքով թափառի Երևանի փողոցներում: Նա մեռավ ու չիմացավ, որ մյուս երկու ընկերները, որոնցից մեկը դեպքից առնվազն մի տասնամյակ անց խտացրած կաթ էր տաշում տանձի ծառի տակ, իրենց կանանց սիկտիր էին արել ու տեղը բերել երկու այլ կանանց: Որ փոխնիփոխ շինում էին նրանց, երբեմն էլ` իրար հետ:


Այս պատմությունները, որոնց մասին կարելի էր մի քանի հատոր գրել, մի տեքստի բաղկացուցիչ մասեր էին, որի մի փոքրիկ օղակն էլ դարձել էի ես: Այդ մասին հասկացա հենց նոր: Ինձ հետաքրքրում էր իրական կյանքը տեքստում արտապատկերելու ու դրանով կյանքը փոխելու կոնցեպտը:

Տաիշոկը, փաստորեն,  այդ տեքստի մի փոքրիկ հատվածն էր: Կամ դարձավ: Էդ հեչ կարևոր չէ: Հետոն ու ներկան: Դրանք միշտ էլ կարելի է խառնել: Անցյալը ոչ ոք չի հիշում:  Դա կարելի է կերտել ներկայում: Որից կփոխվի ապագան: Ու այդ ապագայից կախված` անցյալը: Դրանք իրար հետ կփոխվեն: Ապագան: Չկա անցյալ: Կա դրա մասին հիշողության մեկնաբանություն: Կյանքը մի մեծ տեքստ էր: Ներկան: Սիրելիս: Շորժան: Տուտուզատերը: Նրա հետույքը սիրելիիս բարձին: Սիրելիիս գլուխն այդ բարձին ննջած, մտքի մեջ գոչելիս. «Հանգիստ պարեք աղջիկնե՛ր, իմ սիրտը զբաղված է»: Խտացրած կաթ տաշողն ու հաստ թաթերով կիսախելագարը: Իրենց կանանց սիկտիր արած ու նոր յարերին փոխնիփոխ ու երբեմն միասին շինող ընկերները: Կամ որ նույնն է` եղբայրները: Նրանց կանայք: Կանանցից մեկը` ուսագլուխը մի կողմի վրա քամահրանքով ծռելիս` դեպքից առնվազն մեկ տասնյակ տարի անց Ֆրանսիայում: Սիրելիիս մոտ: «Գիտե՞ս, գլխովս ինչեր է անցել»: Գիտեր: Սիրելիս: Երեքով միասին: Մարդու և նրա յարի հետ միասին: Կամ էլ եղբոր հետ: Ոչ մի տարբերություն: Տաիշոկն էլ հերթական օղակներից մեկն էր: Եթե լիներ: Չեղավ:

-Բա՛,- ասաց սիրելիս:- Սա դեռ մի փոքրիկ մաս է: Մի հսկա տեքստից:

-Խտացրած կաթ տաշողն ու ուսագլուխը քամահրանքով մի կողմ ծռող այն կինը մի քանի տարի առաջ` փիս-փիս նպատակներով ինձ ուզում էին տանել Արտանիշ,- ասացի:

Սիրելիս քնքուշ ժպտաց: Նա նույն քնքշությամբ շոյեց այտս ու ամուր համբուրեց շուրթերս: Հետո նա ինձ մեղմորեն պառկեցրեց «Դովիլի» սեղանի վրա ու ցիցը խրեց մեջս:

-Ես պետք է հետազոտեմ քո նեղ միջանցքի պարունակությունը,- շշնջաց սիրելիս` ցիցը հետզհետե ավելի խորացնելով:

Ու, ի՛նչ ցից էր, բա՜յց: Ի՜նչ ցից էր:





Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources




Comments

( 1 comment — Leave a comment )
(Anonymous)
Sep. 23rd, 2011 08:25 am (UTC)
Կեցցես, շատ լավն էր...
Կոմիսար
( 1 comment — Leave a comment )

Latest Month

August 2014
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      

Page Summary




Powered by LiveJournal.com