Taisha

Привет. Я Тайша

Ум купца настроен на подсчет прибылей. Будет ли так лучше для меня?  Тоесть быть свободным.  На сколько процентов увеличится сумма моего вклада? На эти вопросы невозможно ответить. Свобода не может основыватся на вкладах и доходах от них.  Свобода- это приключение, которому нет конца, в котором мы рискуем жизнью и даже большим, чем жизнь, во имя несколько мгновений чего-то превыше слов, мыслей и чувств.


Поиск свободы- единственная побуждающая сила, которую я знаю. Это свобода улететь внезапно в бесконечность, которая где-то там. Это свобода умереть, исчезнуть навсегда. Это свобода быть подобным пламени свечи, которая останется неугасимой в мире, озаряемом светом миллиардов великолепных звезд, остается неугасимой потому, что никогда не считает себя чем-то большим, чем есть на самом деле - всего лишь свечой.
Taisha

երբ քեզ տեսա

ես ցանկանում եմ ջնջել այն, ինչ գրել  կամ գրում եմ
ինչ մտածել կամ մտածում եմ
հնարավրո է արդյոք ջնջել կյանքն ու գրել նորից

սա հարց չէ
թեպետ հնարավոր է որ պատասխանող էլ գտնվի

երբ քեզ տեսա
ոչինչ էլ չմտածեցի
թեպետ մտքեր կային
մանր մունր

ու ես ցանկացա
մի բան
որի անունը չգիտեմ ինչ է
ու ես ցանկացա ջնջել
այն ինչ գրել
մտածել
տեսել
զգացել ու լսել եմ
Taisha

Կուտակապաշտյան փորձառություններ-1

Այսօր էլ ոչինչ չպատահեց: Թեպետ երեկ գրեթե համոզված էի, որ այսօրը բեկումնային է լինելու: Հոգ չէ՝ մինչև օրվա ավարտը մի քանի ժամ դեռ կա, թերևս պատահելիքը պատահի:

Իմ պաշտելի պրոֆեսոր դե Հ.-ն ասաց, որ բանս, թերևս, բուրդ է: Ես էլ պատասխանեցի, որ դա իմ գործն է: Ավելի ճիշտ լուռ լռեցի: Բայց մտքումս մոտ երեք ու կես կիլոմետրանոց երկարությամբ մի նամակ էի մոգոնում: Նրանցից, որոնցից հերթականն ուղարկել էի երևի մեկ ու կես շաբաթ առաջ ու ստացել՝ գրեթե նույնաբովանդակ պատասխան.

Սիրելի Տ.,

Շնորհակալություն այս և հետագա բոլոր նամակների համար: Կարծում եմ, որ խիստ կարևոր հարց եք արծարծել: Միևնույն ժամանակ նշեմ, որ բոլոր հարցերն էլ նույնչափ կարևոր են: Պետք չէ քննել հարցի կարևորության և անկարևորության մասին վարկածի իսկությունը: Առավել կարևոր է ուղիներ որոնել, թե ինչ մեթոդաբանություն և տեսություններ եք գործածելու այդ բանն անելու համար ձեր դիրքորոշումը պնդելու համար: Միանգամից ասեմ, որ ինչ տեսություններ էլ առաջ քաշեք՝ ջախջախելու եմ, որովհետև մենք գտնվում ենք 180 աստիճանով տարբեր երկու տարբեր դիրքերում:

Լավագույն ցանկություններով՝
Ֆ.
համաշխահային բոլոր գիտությունների և ակադեմիաների դոկտոր, պրոֆեսոր
նոր հայտնագործվելիք և գոյություն չունեցող գիտակարգերի ներկա պրոֆեսոր
ինչպես նաև հարակից և հարամերձ բոլոր կրթաթոշակների կրթաթոշակառու


***

Դ.-ն դուրս գալիս է: Բայց Օ.-ին ասել էի, որ տղաների հետ դժվար նույն բնակարանում ապրեմ: Ինքն էլ մի հինգ օր համոզում էր, որ Բ.-ն ու Դ.-ն նորմալ տղաներ են ու իմ հետ ոչ մի վատ բան չի պատահի: Գնացի բնակարանը տեսնելու: Թեպետ համոզված էի, որ վերցնելու եմ, որովհետև գինը նորմալ էր: Մի սենյակն էր իմը լինելու: Կուտակապաշտում գները շատ թանկ են: Ամբողջական բնակարան վարձելու համար առնվազն իմ պաշտելի պրոֆեսոր դե Հ.-ի կարգի պաշտոններ պետք է ունենամ: Եվ ուրեմն, չսակարկեցի: Միայն ասացի, որ ուզում եմ Դ.-ին ու Բ.-ին տնտղեմ: Հատկապես, որ Բ.-ի սենյակը իմ սենյակի հետ ընդհանուր դուռ ուներ: Պարզվեց՝ Օ.-ն ճիշտ էր: Տղաները շատ բարեհամբույր տպավորություն թողեցին: Հատկապես՝ Դ.-ն: Երկուսն էլ թեթևի մեջ ամաչկոտ էին, իսկ Բ.-ն անգլերեն գրեթե չգիտեր, միայն հավեսով ասում էր՝ յես, յես: Դ.-ն էլ անգլերեն խոսում էր, բայց՝ ահագին դժվարությամբ: Ու դրա համար սկզբից անկեղծորեն ուրախ էի, որովհետև մտածում էի, որ բոլոր դեպքերում պուպուլավոր են, իսկ իմ պապան փոքր ժամանակվանից ինձ ներշնչել էր, որ պուպուլավորների գորշավուն բջիջները զարգանում են միայն մեկ ուղղությամբ: Ու չնայած որ ամբողջ կյանքում ընդդիմացել եմ պապայիս առաջ քաշած բոլոր տիպի մտքերի դեմ, սակայն փաստը մնում էր փաստ, որ մինչև դու սկսում ես մի բան հասկանալ, քո սեթթինգն արդեն ձևավորված ա լինում: Ու տենց քեզ աշխարհ են բերում, որ տառապես:

Ու հետո, երբ արդեն տեղափոխվեցի՝ արդեն էդքան էլ լավ չէր, որ Դ.-ն նորմալ անգլերեն չգիտեր, որովհետև ուզում էի հետը նորմալ շփվել ու հասկանալ, թե ինչ խմորից ա սարքված: Ամբողջ օրը Բ.-ի հետ կուտակապաշտերեն կբլբլացներ, բայց հենց հերթը հասներ ինձ՝ ոնց որ բերանը ջուր լցրած լիներ: Մյուս կողմից էլ Օ.-ն ահ էր տվել, թե պուպուլավորները Ս.-ին դուր չեն գալիս ու պիտի ձեզ կոնկրետ պահեք: Ու որպես կոնկրետ պահելու առաջին քայլ՝ մինչև իմ տեղափոխվելը, երկու տղերքով իմ ապագա սենյակի մեկ տոննա քաշով զգեստապահարանը քարշ էին տվել Բ.-ի սենյակը բացվող դռան ուղղությամբ ու սույն դուռը փակել: Որպեսզի, եթե գիշերով հանկարծ Բ.-ն կեղտոտ մտքեր ունենար, իսկ ես Օ.-ի բոլոր պնդումներին, թե տղաները լավն են, հակադարձել էի՝ յու նեվեր նոու, հնարավորություն չունենար այդ մտքերն իրագործելու: Բայց իմ սենյակը, բնականաբար, մի դուռ էլ ուներ, որի համար պահանջել էի, որ կողպեք առնեն, որպեսզի գիշերները հանգիստ քնեմ: Օ.-ն ասել էր, որ դա հնարավոր չէ, որովհետև տանտիրոջ հետ պայմանագիր կա ու այդ պայմանգրի ժամկետը դեռ չի լրացել, իսկ Կուտակապաշտում պայմանագրերը գործում են. Կուտակապաշտը, իմացար, Հայաստանը չէ, որ ով ինչ ուզենա՝ անի: Այս միտքը դեռ կիլոմետրերով վիճարկելու եմ, սակայն  այս պահի դրությամբ ասեմ, որ սենյակիս դուռը ներսից կողպելու ոչ մի հնարավորություն չկար: Սակայն այն հնարավոր էր կողպել դրսից: Այո: Պարզվեց, որ իմ սենյակ կարելի էր մուտք գործել երկու տեղից՝ Բ.-ի սենյակից ու բաղնիքից: Այսինքն իմ սենյակը բաղնիքին պատկից սենյակ էր, իսկ բաղնիքը ներսից փակվում էր: Ու ես հենց սկզբից հայտատարարեցի, որ գիշերվա ժամը 10-ից հետո բաղնիքը ներսից փակելու եմ: Հատկապես, որ գնացի զուգարան, որը գտնվում էր բնակարանի այլ հատվածում՝ հայտնի չի շինարարարների որ տրամաբանաստեղծ մտքի շնորհիվ, ու հայտնաբերեցի, որ այնտեղ փոքրիկ լվացարան կա: Սիրելի Դ.: Ասացի: Գիշերը այստեղ էլ կարող եք ձեր ատամները լվալ: Օ.-ն առարկեց, որ եթե գիշերը բաղնիքի դուռը փակելու եմ, ուրեմն տղաների ատամի խոզանակները դուրս հանեմ, որպեսզի խոհանոցի լվացարանում լվացվեն: Ասացի՝ ոչ: Ավելի ճիշտ՝ բղավեցի: Միայն իմ դիակի վրայով: Խոհանոցի լվացարանում չի կարելի բերան լվանալ: Մամա ջան: Սիրելի, պաշտելի պրոֆեսոր դե Հ. ջան, օգնեցեք: Դուք բոլոր հարցերի պատասխանները գիտեք: Մի խոսքով, բաղնիքի դուռը փակելու հարցում ոչ մի ընդհանուր հայտարարի չեկանք, միայն ժամի հարցում էինք սակարկում, որ մինչև 11-ը բաց պահեմ: Ասացի՝ լավ: Բայց հենց առաջին գիշերն էլ չփակեցի, որովհետև հենց առաջին օրվա շփումների ընթացքում զգացի, որ Օ.-ն տղաների հարցում ճիշտ էր: Բայց պապաս էլ երևի էդ հարցում սխալ չէ. յու նեվեր նոու: Ուղղակի, ոնց որ Դ.-ն գեյ ա, ու դա չգիտեմ լավ ա, թե՝ վատ, որովհետև ինքը գնալով դուրս գալիս ա:

***

շարունակելի

Taisha

չգիտեմ-ի հարցը

չգիտեմ
ինչ ասեմ
այնինչ լիքը բան կա ասելու
ո՞վ կասի
թե ինչ պետք է ասել

չգիտեմ ինչ անեմ
մինչդեռ այնքնան բան կա անելու
պետք չէ
որ մեկն ասի
թե ես ինչ անեմ
առանց այդ էլ ասել են
ողջ կյանքս
թե ինչ անեմ
ձեզ նույնպես ասում են

ասիչները
որոնք գենդերացված են
միջին դասի սպիտակ տղամարդու պատկերը կրող աստված պապիկի կողմից դաբրո տված
ասիչները
որոնք ամենուր են ու ամենազոր
բայց մենք վիճարկում ենք նրնաց ամենազորության հարցը
մենք վիճարկում ենք լիքը բաներ
զորօրինակ
գենդերի, սեռի, դասի և տարաբնույթ բաների միջև եղած չկապն ու դրանց մեջ ստեղծում կապեր
մենք ստեղծում ենք այդ կապերը
որովհետև ասիչները կրում են սպիտակ տղամարդու կերպարը


չգիտեմ ինչ մտածեմ
այնինչ
մտածելու լիքը բան կա
երբ մեռնեմ
այլևս կրաիք չի լինի ոչ մի բանի

Taisha

հորինվածքի հարցը

հորինվածքի մասին ոտանավորի առաջին տողը գրելուց հետո այն ջնջեցի
հասկանալով, որ դրա ժամանակը դեռևս հասունացած չէ
երբ հասունանա
այն ժամանակ էլ կգրեմ
բա
Taisha

թերևս-ի հարցը

թերևս ցանկանամ մի բան անել
օրինակ ոռնալ բաց քամիների արանքներում
երբ բոլորը կդիտեն իմ վարգը տարատեսակ ուղղություններով
որոնք ձեռնարկած կլինեմ մի բան անելու ու մի բանի հասնելու համար
սակայն կհանգեմ վաղուց այլևս գիտակցված գիտակցությանը
որ բոլոր ուղղությունները տանում են ոչ մի տեղ
բայց ես ցանկանում եմ գնալ մի տեղ որտեղ չկան ուղղություններ
որտեղ չկա վազք ու ցասում
սև ու սպիտակ
վատ ու լավ
ու հատկապես՝
դրական և բացասական
այն տեղը որտեղ փնտրում եմ
կա
գոյություն ունի
ես մի անգամ այնտեղ եղել եմ
ու վստահ եմ
որ բոլորն էլ այնտեղ գոնե մի անգամ եղել են
այդ մասին արդեն գրել եմ քանիցս
ու չեմ ուզում կրկնել վաղուց այլևս կրկնված մտքերը
որոնք կարում ենք, թե մտքեր են
կամ ավելի ճիշտ՝ մտքի հոսք
որոնք սակայն հորինված են
կամ ավելի ճիշտ՝ հորինվածքներ
դե ուրեմն
թերևս
ճիշտ կանեմ որ մի բան էլ ես հորինեմ
Taisha

ինչու-ի հարցը

ինչու էլ չես գրում
բոլորն են գրում
որովհետև սիրտդ չորացել է
կամ էլ հետույքդ վառվել է
ոչ
կասեր նա
ու ես չէի համաձայնի
ու դրանից ոչինչ չէր փոխվի
կամ թերևս փոխվեր
ինչ իմաստ ունի դա
եթե վաղուց բոլոր իմաստները որոշված են
չկա նման բան
կհակաճառեր ինչ որ մեկը
պարզապես հակաճառած լինելու համար
թեպետ, այնուամենայնիվ, ու այդուհանդերձ
հակաճառելու ցանկություն բնավ ունեցած չէր
թերևս ցանկացավ վիճարկել իմաստների որոշված լինելու հարցը
զի ոչինչ էլ որոշված չէ
ու ես համաձայն եմ դրա հետ
Taisha

Գենդերացված պատմության ժամանակը-3

Մեզ նոր հերոսներ են պետք: Գենդերացված մտքի տիտաններ: Մատնաքաշի մասին հոգնած նարատիվները հիշեցնում են մի հարբած ու չկայացած պոետի, որ խմելու չափաբաժնի յուր տեսլականի մասին չափազանց սխալ կարծիք ուներ: Ով է որոշում սխալն ու ճիշտը: Մտածում էր նա, ու, հավանաբար, ճիշտ էլ անում էր: Մեռնելուց առաջ ինչ ասես, որ կարելի է անել: Ինչու ուրեմն չխմել այնքան, որ բոլոր տիպի անցքերն էլ կորցնես: Հողից չես ծնվել: Ու ով գիտի, թե ինչ է լինելու քո վերջը:

Վերջի մասին բոլոր պատումները հորինված են: Ես կասեի՝ կառուցված: Աշխարհն ու կյանքը նույնպես կառուցված է: Մեր մարմինները՝ նույնպես: Աղեստամոքսային տրակտը գենդերացված է: Մենք ամեն օր կամ տարի, կամ միգուցե, ժամանակ առ ժամանակ, նոր եզրեր ենք հորինում, որպեսզի փաստարկենք մեր սին գոյության լինելիությունն ու նրան հակադրենք չլինելիության մասին տարազարմանազան խոսույթներ:

Երբ փոքր էի՝ մեր դասարանի աղջիկներից մեկն ասաց, որ մենք արդեն բավականին մեծ ենք, ու պետք չի, որ մեր մամաները մեզ լողացնեն: Ես 12 տարեկան էի: Ու արդեն ամոթույքս ծածկվել էր մազերով: Հենց այդ մազերն էին պատճառը: Խոսույթն ամենազոր է: Կասեր մտքի տիտան անքլ Ֆուկոն, որը ձյաձյայից վերաճել է անքլի: Այո, այո, մենք մոդերնիզացվում ենք: Պետք էր գրագետ խոսել ու իրերը կոչել խոսույթին հարիր եզրերով: Իսկապես՞: Չգիտեմ: Բայց ենթադրում եմ, որ անքլը գենդերացված կատեգորիա է:

Ինչու են մեզ պետք բոլոր տիպի դասակարգումները: Ինչու մարդկանց չեն դասակարգում, ասենք՝ աչքերի գույնով կամ մազերի երկարությամբ: Չափից դուրս չարչրկված ու ծեծված փաստարկ է: Հավանաբար, կասի ինչ-որ մեկը: Բոլոր փաստարկներն էլ ի սկզբանե դատապարտված են բռնաբարվելու: Դրա համար նպաստավոր պայմաններ կան: Չլինեն էլ՝ կստեղծվի:

Դասակարգումները պետք են, որպեսզի համապատասխան իմաստներ վերագրվեն: Ովքերն են որոշում իմաստներն ու դրանք վերագրում համապատասխան դասերի: Գիտելիքը ոչ միայն գենդերացված է, այլև դասայնացված: Ինչու անքլ Մարքսն ու նրա ընկեր Էնգելսը պետք է հոգ տանեին պլեբսի մասին: Նրանք չեն կարող ներկայանալ, նրանց պետք է ներկայացնել: Ծերուկ Մարքսի միրուքի բոլոր մազերը ունքի բութ ունելիով պետք էր հատիկ-հատիկ քաշել: Վասնզի, վատ, շատ վատ բան է նա ասում: Ես փորձում եմ որոշ դատողություններ անել այդ առիթով, սակայն իմ երեսին ներողամտորեն ժպտում են: Նրանք խոսում են խելացի և գեղեցիկ:

Գեղեցիկի մասին մեր իմացած գիտելիքը գենդերացված է, և ոչ միայն: Գիտելիքն ինքնին չեզոք չէ: Այն ոչ միայն արտահայտում է մարդկային որոշ խմբի շահերը, կարծիքները, դիրքորոշումն ու գոյության կերպը, այլև ստեղծված է հենց դրա համար: Նոր տիպի գիտելիքի կարիք կա: Ասում եմ: Նրանք շարունակում են ներողամտորեն ժպտալ:

Ընդհանրապես չեզոք բան չկա: Չեզոքության մասին մեր ունեցած պատկերացումները հորինված են: Ամեն ինչն է հորինված: Հորինվածքը գենդերացված է: Եվ ոչ միայն: Հորինվածքը նույնպես դասայնացված է: Դասայնացումը վատ, շատ վատ բան է: Թերևս: Ինչ է նշանակում վատ: Ու ով է որոշում, լավի ու վատի արանքի սահմանը: Սահմաններ չկան: Աստված պապիկին նույնպես հորինել են: Նա նույնպես գենդերացված է: Ու նաև՝ դասայնացված: Հետո ինձ կքննադատեն՝ ասելով, որ հաշվի չեմ առնում Աստված պապիկի ռասսայացված լինելը: Չէ, որ Աստված պապիկը կրում է արական սեռի սպիտակ պատկերը: Սակայն ես նրանց կասեմ, որ նրանք ունեն իրենց աստվածները: Մենք հազիվ մեր աստվածի դարդն ենք լացում: Դուք էլ ձեր աստվածի հարցերը լուծեք:

Սա էլ մի ուրիշ հարց է: Ո՞վ է ասել, թե մեկ աստված կա: Հենց էդ մեկ աստվածության հարցն է, որ կղղանքի համը հանում է: Իհարկե, ես նաև պետք է կիրթ գրեմ, թե չէ կասեն վուլգար պլեբսի զավակ եմ: Որի մասին ոչ մտքեր չունեմ: Խոսույթի դեմ պայքարելը, ըստ անքլ Ֆուկոյի, թերևս, իմաստ ունի, սակայն մենք վիճարկում ենք իմաստների և չիմաստների միջև սահմանների լինելիությունը: Ու մեկ աստվածությունն է, որ բոլորին ստիպում է չափվել մեկ արշինով ու տարածում է յուր նորմերը:

Հիշենք՝ Աստված պապիկը կրում է սպիտակ տղամարդու կերպարը: Ինչու պիտի սև կինը ծնրադրի մեր անձնական օգտագործման Աստված պապիկի առջև: Փույթ չէ: Կասեն, միջին դասի սպիտակ կանայք, որոնք ստեղծվել են ստեղծված լինելու համար, սակայն կարծում են, թե դրա մեջ տիեզերական ճշմարտություն կա, ու, ըստ այդմ, բոլորը պետք է հետևեն նրանց գծած գծին:

Բոլոր գծերը սկսվում են մի տեղից ու տանում են մեկ ուրիշ տեղ: Այսինքն մարդը մահկանացու է: Սա նույնպես ընդհանրացում է: Մարդիկ կան, որոնք վիճարկում են նաև այս հարցը, ու ով է ասել, թե նրանք սխալ են: Ճանապարհների մասին ունեցած մեր գիտելիքը գենդերացված, դասայնացված ու ռասսայականցված է: Պետք էր այդ մասին փիսիլոփայական տրակտատներ հորինել:

Taisha

Գենդերացված պատմության ժամանակը-2

Ու ինչու էր պետք լինելը: Չլինելն ավելի հեշտ է: Կարծում եմ: Թեպետ հնարավոր է, որ բոլորովին էլ այդպես չէ: Մարդիկ կան, որ միայն գնում են զուգարան: Հետո ինչ: Փոքր ժամանակ ես էլ զուգարանում սիրում էի գիրք կարդալ:

Լինելության մասին փիսիլոփայական տրակտատը: Պետք էր մի բան գրել: Բոլորը զբաղված են: Կարևոր չէ՝ ինչով: Սուբյեկտի ինքնության կենտրոնացումը կարևորագույն հարցերից է, որ շուրջ պտտվում են որոշ մարդկանց մտքերը: Մտքի գիգանտ: Կասեր հայտնի ֆիլմի երևի թե հայտնի հերոսն ու կգնար յուր ճանապարհով: Մենք էլ գնանք մեր ճանապարհով: Ամեն: