?

Log in

No account? Create an account

զանգերի հարցը

եվ այո
զանգերը վաղուց ղողանջում էին
հայտնի չէ՝ ում համար
ոչինչ չէր շարժվում
ու նույնքան՝ լսվում
և բոլորը դա գիտեին
ու սակայն ոչինչ էին անում
ասելով այդ մասին
ու հանգստանում էին մարդիկ
ոմանք ոմանց ծնկների վրա
ոմանք էլ՝ իրենց տանը
կամ ավելի ճիշտ՝ ոմանց տանը
իսկ այդ ընթացքում զանգերը ղողանջում էին
ազդարարարելով
վերջը
այս տարվա վերջը


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

կարճ մազերի հարցը

ու մազերս կարճ խուզել էի
ու դրանից ոչինչ էր փոխվել
մինչդեռ կարծել էի հակառակը

և ես երազ ունեի
այն ձկան մասին
որ պետք է բռնեի ու բերեի իմ տունը
ավելի ճիշտ՝ սենյակս
ու չկար ձուկը
փոխարենը վարժ էին մատներս
որ վազում էին այս ու այնտեղ
ու մատների հարց վաղուց չկար
ճիշտ այն օրից
երբ փոխել էի կոմպս
տեղը բերելով նոթբուքս
եվ պետք էր սակայն փնտրել այն երազը
որն իմն է
կամ ավելին ճիշտ ՝ իմն էր

ես երազ ունեի
մի տան մասին
որ տեսել էի երեկ գիշեր
ու չէի հիշում մանրամասները













Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

տոնածառի հարցը

իմ սենյակում տոնածառ չկար
ու տունը ցուրտ էր
ու ներսս լիքն էր
ինչով ասես
բացի մեկ բանից
որին փնտրում էի

իսկ ես փնտրում էի այն տոնածառը
որի մասին երբեք չէի մտածել
սակայն այսօր ահա մտածեցի
ու ի՞նչ պակաս կարևոր միտք է

կարծում եմ՝ լավ էլ տեղին է
միտքը
տոնածառի մասին














Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ընկերոջ հարցը

ու ես
կարոտում էի նրան
անսահման ուզում էի խոսել հետը
լսել իր ոչինչն ու պատմել իմը
ու ես
գրեցի նրան
հարցնելու որպիսությունը
ու նա պատասխանեց
որ լավ է
և ուրիշ ոչինչ











Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

կարիքի հարցը

մի հարցրեք ինձ
ինչի կարքի ունեմ
ես ունեմ ոչինչ
և մի պարկ կարիք
մասնավորապես մեկ զույգ տաք ձեռքերի
որոնք գիշերը կծածկեին թիկունքս քնելուց առաջ
ճիշտ նման այն օրը
երբ դա չարեց իմ իսկական մայրը




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ճանապարհի հարցը

ահա և հասա տեղ
այն տեղը
որտեղից սկսել ու ոչ մի տեղ էլ չէի հասել
ճանապարհին թողնելով ընկերներիս
որոնց չէի էլ ունեցել
հորս ու մորս
որոնք հայտնի չէ ով էին
հարազատներիս
որոնց չէի կարողանում գտնել

բոլոր ճանապարհները նույնն են
նրանք սկսում են ինչ-որ տեղից ու տանում դեպի նույն տեղը
դեպի անհայտությունը

մի օր կարծեցի գտել եմ
ճանապարհը
բռնեցի իզն ու քայլեցի երկար
գրեթե 5 տարի
ահա արդեն հասել եմ
այն տեղը
որտեղից սկսել էի
իսկ լհասան այդ նույն ժամանակ երգում է
զանգերի մասին
որոնք ազդարարում են գալստյան մասին
մինչդեռ ծիտիկները ծլվլում են
Read more...Collapse )
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ցրտի հարցը

Սենց ցուրտ, երևի մեկ էլ ցուրտ ու մութ տարիներին ա արել: Ահավոր տեսակի ցուրտ ա: Մի հատ քնձռոտ սենյակ ունեմ, որտեղ անցկացնում եմ օրվա 24 ժամը: Էնտեղ աշխատում եմ, ուտում, քնում և այլն: սենյակումս ամեն օր 21-22 աստիճան է: Որ դուրս եմ գալսի գնամ խոհանոց կամ տուալետ՝ ցրտահարվում եմ: Էսօր նաև զգացի, որ ձախ կողմի լվրա գտնվող լուսամուտի կողմի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան աջինը: Թեպետ լուսամուտները փոխված են ու ոչ մի ծակ ու ծուկ չկա: ջերմաստիճանն էլ իջել է 20: մի խոսքով ղիամաթ է, ղիամաթ:

դե սենց եղանակին օրը 2 լիտր ջուր խմի, որ նիհարես: ստիպված խմում եմ:


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

լաց լինելու հարցը

պահանջվում է մարդ
որի գոգին հնարավոր է աղեկտուր լաց լինել
հետո բարձրաձայն խնչելով քիթը մաքրել


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

մտահոգ քաղաքացու հարցը

հայաստանի ամենահայրենասեր քաղաքացին
որ ազգությամբ հայ չէր
մեկ օր անցնում էր փողոցով
երբ տեսավ ոստիկանին
որ ծեծում էր տարեց մի կնոջ
հունից դուրս եկավ հհ քաղաքացին
քացու տակ առավ ոստիկանին
կանգնեց մարմնի վրա ու մերսեց դեմքն այնքան ժամանակ
մինչև ժամանեց ոստիկանությունն ու տարավ նրան քաղմաս
այդպես ծնվեց հհ ակտիվ քաղաքացին









Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

մտքի հարցը

տևական ժամանակ էր, որ խելացի մտքեր չէի երկնում ու դրանից անտրամաբանական վիճակների մեջ էի
մասնավորապես ժամեր շարունակ անկապ բարբաջում էի
հընթացս հասկանալով որ դա սովորական վիճակ է
ու հենց էդ պահին երբ մտահայում էի այդ միտքը՝ դուռը ծեծեցին
բացեցի՝ տեսնեմ մի միտք է
անմիջապես գոցել ուզեցի սակայն ոտքը դռան տակ էր ու փակել չստացվեց
անմիջապես ներխուժեց տուն
հոտոտեց ներսի հոտը
ծռմռեց քիթն ու հետևից կողպեց դուռը
թեթև քայլերով առաջացավ ու մի կերպ աշխատելով չտրորել ցաքու ցրիվ շորերս
ճկույթի մի ծայրով խոտորեց ներքնաշորերիս կեղտոտ կույտն ու դրա կողքին շուռ եկած սուրճի բաժակը
հայացքը սահեցրեց սենյակի պատերով որտեղ երեք շաբաթ և մեկ օր էր, որ սարդերը խրախճում էին
ու քայլեց հետ՝ դեպի մուտքի դուռը

հավանաբար դա է պատճառը
որ բոլոր մարդիկ խելացի մտքեր ունեն բացի ինձնից
մտածեցի ես
երբ միտքը հետևիցս փակեց իմ տան դուռը









Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
մարդ հավես ունենար ու մազերը սանրեր
ավելի ճիշտ
հավեսի տեղակ՝ մեկին ունենար
իսկ ավելի ճիշտ՝ սանրող ունենար

մարդ հավես որ ունենար
աման կլվար
ու պետք չի բնավ
լվացող ունենալ
լավ կլիներ
ուղղակի հավես ունենալ
դուրս գալ տնից
անկապ թափառել
դեղին տերևների մեջ
կանաչ արևի տակ






Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

մամայի հարցը

փնտրվում էր մամա
գլուխը գոգին դնելու
քիչիկըմ դնջանալու
նորից երեխա լինելու
նրա մարմնի հոտը զգալու
գիշերով ձեռը ծոցումդ քնելու
նրան փաթաթված լինելու
առավոտվա 8.30-ին նրա սարքած ձվածեղը ուտելու
պարապ սարապ տռճիկ տալու
կերակրափողով գռմռալու ու դրա համար պատժվելու
և տարաբնույթ այլ նպատակների համար

որպեսզի
շարունակելի

...


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ինչ-որ հարցի հարցը

իմաստուն մտքերից ու խելոք երևալու աննկուն փորձերից հետո նա որոշել էր որդեգրել նաև այլ կեցվածք
ու դրանից ընկնել էր վեհաշուք մտքերի մեջ

երբ հանդիպեցի
սիգաճեմ քայլերով առաջանում էր ինչ-որ տեղ

ես պիտի խոսեմ ինչ-որ հարցի մասին
ասաց նա
ու շարունակեց
սիգաճեմել

ամեն ինչ իմաստ ունի
ու պետք է իմաստ գտնել նաև էնտեղ
որտեղ դա չկա

լավ միտք ա չէ՞
ասաց նա ու բարձրաձայն ու շարունակաբար կրկնեց նույն միտքն այնքան ժամանակ մինչև այն դարձավ խորիմաստ միտք


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

անգլերենի հարցը

անգլերեն լեզվի հետ ունեցած խնդիրների պատճառով հուսալքված էի
քանզի վասնզի քանի մը պարկ էներգիա ու ժամանակ ծախսելուց հետո
չէր երևում տակը
ու նաև քանի որ
նոր բացված օրը ուղիղ 24 ժամ հետո վերջանում էր ու սկսվում էր նոր օրը
իսկ էդ ընթացքում հասցնում էի անել միայն ոչինչ
մինչդեռ անգլերենից բացի պետք էր ապրել


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

հարցերի հարցը

լրագրային սեղանի վրա բազմած տոտիկներիս հետ յոլա չգնալու հանգամանքն աչքի առաջ ունենալով
միացրել էի նախկինում մագնտոֆոն կոչվող սարքը որը հիմա վերաիմաստավորվել
ու կոչվում էր չգիտեմ ինչ
բայց ես դրան անվանում էի iTunes ու հետը լավ հարաբերությունների մեջ էի
քանզի վասնզի ընկերանում էր հետս երբ  հոգեբանական ինչ-ինչ վիճակների մեջ էի
որոնց մարդկային խելոք տեսակը կոչել էր ճգնաժամ
կամ էդ կարգի մեկ այլ բան
ու որի հետ հեչ համաձայն չէի
լավ իմանալով որ դրանից բան չի փոխվելու
ու որի վրա թքած ունենալու կամ չունենալու երկընտրանքին սկսել էի վերաբերվել այլընտրանքի տեսակետից
լավ հիշելով մոտիկ անցյալս
երբ դրան կոչում էի տանձիս
ու դադարել էի դարդոտել
Read more...Collapse )
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

մեր մուտքի ուղիղ դեմ դիմաց գտնվող հարևանիս ահից վախենում էի մտնել կլոր 20 քմ մակերեսով աշխատասենյակ
որը սեփականության իրավունքով պատկանում էր զիս
չորս թերթից բաղկացած փաստաթուղթ ունեի
որտեղ սևով սպիտակով գրած էր
էդ մասին
ու որպեսզի ամեն անգամ չբացեի դարակն ու չհանեի սենյակիս անձնագիրը
հենց մուտքի վրա փակցրել էի պատճենը
որի վրա նույն երանգի սևով կաթնաթույր սպիտակի վրա գրած էր
տրվում է տաիշա աբելարին
սեփականության իրավունքով
անհատույց օգտագործման
և խելքակորույս տարատեսակ գործողությունների համար
ստորագրություն
կադաստրի հաստագլուխ պետ

ու էն օրվանից ինչ թղթի էդ կտորը կպցրել էի հարևանիս համատասխան տեղին
փորձում էի ինձ զգալ քիչ մը համարձակ
Read more...Collapse )











Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ժողովուրդ ջան, էս բոլորդ քոչել եք ֆեյսբուք? Էս երկու օր ա՝ ուզում եմ մի բան կարդամ ընկերներիս գրառումներից, գրեթե բան չընկավ աչքովս: Մի մարդ կա, չգիտեմ էլ ով է՝ Սանանյան, չեմ հիշում երբ եմ ֆռենդվել, էդ ինչ ինտենսիվությամբ է լցրել ֆիդս, գլուխս պտտվեց:

Հարևաններս սկսել են նորից կյանքս ուտել) Ակնկալվում է, որ պետք է մանրամասն հաշվետվություն ներկայացնեմ, թե ամեն առավոտ ինչ եմ անում տանը: Ասեցի բացեմ, տեսնեմ ձեր մոտ ինչ կա, տեսա՝ բան չկա, ավելի դեպրեսվեցի: Գնամ մի բան անեմ, շտո լի:



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Tags:

Всевидящая Ока

Иногда бывает интересно узнать, кто вас читает. Только те кто оставляют коменты или их на самом деле больше?

Всевидящее Око позволяет определять кто просматривает Ваш журнал.

Для этого Вам необходимо зарегистрироваться в системе "Всевидящее Око", подтвердить регистрацию и залогиниться.
Далее вставьте код, полученый на Вашей главной странице в какой нибудь или в несколько Ваших постов ЖЖ.
На главной странице Вы сможете отслеживать статистику посещений Вашего журнала.

Что, у вас еще нету аккаунта у Всевидящей Оки? Тогда он идет к вам.


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ժողովուրդ ջան, եթե մի տեղ  լրագրողի կամ մեդիա ոլորտի հետ կապված աշխատանք աչքներովդ ընկնի, խնդրում եմ տաիշոկին տեղյակ պահեք:




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

տանս տարածքներում ապրող մուկիկներից մեկը բնադրվել էր խոհանոցի կահույքի ետնամուտքում
ու նրա գոյության մասին չէի էլ իմանա
թե չլինեին սև մանրիկ ծրտիկները
որ ամեն օր թողնում էր այստեղ այնտեղ
խոհանոցի կահույքի ետնահատակի սահմաններում
ու չէի ուզենա երբևէ սպանել նրան
ավելի ուշ՝ նրանց
թե չլինեին հատակին պատահաբար ընկած վարունգի կճեպի վրա մնացած պստլիկ հետքիկները
ու չէի ուզենա երբևէ սպանել նրանց
թե չլիներ վախը
որ կարող էին շատանալ
Read more...Collapse )

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

սկիզբը ստեղ

Շրի Լանկայի հետ հին կապվածություններ կար: Էն ժամանակ, իհարկե, ինքը կոչվում էր Ցեյլոն: Համենայն դեպս, երբ փոքր ժամանակ Մոսկովից Հայաստան ժամանած փոքրաթիվ բարեկամները Ցեյլոնի թեյ էին բերում, մեջս տպավորվել էր, որ աշխարհի ամենահրաշալի թեյն աճում է Ցեյլոն կղզում, ու երբևէ մտքովս էլ չէր անցնում, որ մի օր կգնամ հենց Ցեյլոն ու հետս հենց գործարանին կից խանութից կգնեմ իսկական Ցեյլոնի թեյ. 3 կիլոգրամ և 250 գրամ: Ուղեկցող գիդն ասաց, որ 7 կգ թույլատրվում է բերել: Ինձ որ մնար, ես ողջ խանութը հետս կբերեի:

Հայաստանից Շրի Լանկա սկսել են գնալ արդեն երրորդ տարին: Էն ժամանակվանից սկսած, երբ Fly Dubay ավիաընկերությունն սկսեց թռիչքներ իրականացնել նաև դեպի Զվարթնոց օդանավակայան: Որովհետև Դուբայից հետո ուր ասես կարելի է գնալ: Զորօրինակ Շրիա Լանկա կամ թեկուզ Մավրիկե, որից Մադագասկար ժամ ու կեսի պատմություն է: Իսկ Մադագասկարը տեղ է, որտեղ ևս պետք էր գնալ: Դարձյալ հին պատմություն է: Երրորդ դասարան էինք, երբ մի երգ էինք ածում դասարանի աղջիկներով. կա մի կղզի Հնդկական օվկիանոսում-նոսում, որին Մադագասկար անվանեցին-նեցին...: Դե էսքանի հետո ո/նց չգնաս Մադասգասկարի կողմերը՝ տեսնելու, թե ինչ կա չկա էն կողմերը: Բալքի մի բան պատահի: Կարևորը պատահարի պատահման հավանակությունն էր, որի հետ մի բան պետք էր անել, թե չէ ոչինչ չպատահելով տուն չես պահի:

Fly Dubay-ը էժան չվերթներ իրականանացնող ավիաընկերություն է, և երկկողմանի ավիատոմսերը Շրի Լանկայի համար 550-700 դոլարի կարգի էին, որը էդ տարածության համար գրեթե ձրի է: Ուղղակի պետք էր նախօրոք գնել, ու հնարավոր էր նույնիսկ 520 դոլարով էլ գնել: Փոխարենը թռիչքի ժամանակ չեն կերակրում: Եղածն էլ ահավոր թանկ: Ասենք մի ստից բուդերբրոդը 10 դոլարի կարգի էր: Թարսի պես էլ հենց էդ ժամանակ մի սովածություն ա բռնում, մի սովածություն, քեզ թվում ա, թե եթե մի բան չուտես, սովից ուշքդ կգնա: Բայց ձեռս չգնաց մի բրդուճ հոտած հավի մսի համար 10 դոլար տայի: Համ էլ հետս քանի մը պանրի դուռում ունեի, բայց էդ հերիք չէր ու Դուբայի անկապ օդանավակայանում մի հատ Սնիկերս խժռեցի:

Read more...Collapse )

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

-From?

-Armenia.

-Romania?

-No. Armenia!

-Romania!

Օկ, թող լինի Ռումինիա: Մտքումս ասում ու մինչև ականջներս ձգվող ժպիտը բարձրաձայն լղոզում եմ դեմքիս ու անցնում առաջ:

***

Մոտ տասն օր ձգվող հայ-ռումինական հարաբերությունները Շրի Լանկայի Հիկադուվա գյուղաքաղաքի բնակչության առնվազն կեսի հետ պարզելու անհույս փորձերից հետո Կոլոմբոյի օդանավակայանում կանգնած եմ գրանցման հերթում, որը մաքուր հայերենով կոչվում է ռեգիստրացիա, երբ արաբա-հրեա-պաղեստինյան ակնհայտ ծագում ունեցող մարդկային մի խումբ ներխուժեց սպասարկման սրահ: Թունդ փիրուզագույն սարի կրող միջին տարիքի տեղը տեղին շպարված մի հաստլիկ և պատկառազդու տիկին` օդանավակայանի սպասարկող անձնակազմի անդամը լինելու հպարտ գիտակցությամբ մոտեցավ նրանց և, հավանաբար, առաջարկեց առանձին սպասարկել, քանզի վասնզի արաբների համար առանձին կետ բացվեց, և կիսամերկ ոտքերով ու սպիտակ երկար հագուստներով խումբը մեզնից առանձնացավ:

Արաբներին շատ արագ մոռացա, քանի որ մտքով Թբիլիսում էի, իսկ ականջներով` Portishead-ի Dummy ալբոմի հետ, որը կլոր տասն օր ու գիշեր գլուխս տանում էր աշխարհի ամենահրաշալի երգերով, որին բոլորովին դեմ չէի:

Թբիլիսիում էր ապրում աշխարհի ամենալավագույն մարդկանցից մեկը, որին կոչել էի Ջիգյար Ջան, քանզի վասնզի գոյության առնվազն երեք տասնամյակ ձգվող ժամանակի ընթացքում իրեն նվիրել էր մարդկությանը նորանհայտ գիտական եզրերից մեկի հայտնագործմանն ու ուսումնասիրմանը, որը կոչվում էր ջիգյար: Ջիգյարը, ըստ նրա, գտնվում էր մարդու ֆիզիկական մարմնի կոնկրետ հատվածում, սակայն, դրա կարևորագույն մասն աներևույթ էր: Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ հինգ տարի ձգվող մեր ընկերության ընթացքում, երբ երկու տարին առնվազն երեք անգամ գնում էի նրանց տուն ու քնում հյուրասենյակի մի պատին դեմ տված դիվանին, կամ ավելի ճիշտ, գրեթե չէի քնում, Ջիգյար Ջանը երբեք էլ չէր խոսել ջիգյարի մասին ունեցած իր ուսումնասիրությունների մասին, ու գաղափար անգամ չունեի ոչ միայն այն մասին, որ ջիգյարի գծով մասնագետ է, այլև որ, ընդհանրապես գիտի այդ եզրի նշանակությունն ու գործածական կիրառությունը:

Read more...Collapse )




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

մի ընկերոջս հարցը

Կյանքը շարունակվում էր: Հետևաբար պետք էր ինչ-որ կերպ ապրել:


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Tags:

քնելուց առաջ ուրեմն ուզեցի մտահայել աշխարհի ամենալավ մարդու կերպարն ու մտքիս երբեմնի հորձանուտը որ տանել չի կարող հորձանուտ բառը՝  այնուամենայնիվ կանգնեց մի մարդու կողքը, որն ապրում էր աշխարհի ինչ-որ կետում ու շնչում՝ նույն կետի հետ ունեցած պատճառահետևանքային-ժամանակա-տարածքային ուժեղ կապերի արդյունքում

մարդը, ուրեմն, փոս ընկած աչքեր ուներ ու փայլատ հայացք
խելագարի պես վառվող հայացք
ու հավանաբար էլի հատկանիշներ
բայց ես հարբած էի ու անկարող անելու ինչ-որ բան
մասնավորապես նկարագրել աշխարհի ամենելավ մարդու կերպարը բնրոշող մի շարք դետալներ
ինչպիսիք կարող էին լինել
օրինակ
պարզագույն գործողությունները բարդագույն սխեմայով վերլուծելու կարողությունը
այդ կարողությունը իրական կյանքում պրոյեկտելու հմտությունը
դրանից հայոց հարց սարքելու վարպետությունը
կամ բարդ հարցերը աչքի մի թարթյունով լուծելու հուսահատությունը
ֆեյսբուքի նկատմամբ ունեցած սերն ու ժամանակակից տեխնոլոգիաներից կես կիլոմետր հեռու լինելու փաստի գիտակցումը
չեղած տեղից խնդիրներ սարքելու պարզամտությունն ու պարզ իրականությանը հավատ չընծայելու անկարողությունը
ու էլի
էլի
ծիծիլիոնի հասնող քանակության մանրամասնություններ
որոնց առկայությունը
աշխարհի ամենալավ մարդու կերպարը վերածում էր աբսուրդի
ու որի գիտակցումից հետո ուզում էի մեկ բան.
գրողի ծոցն ուղարկել այդ մարդուն ու գլուխս քաշել այն մեկ շիշ վիսկին որն անհիշելի ժամանակներից գոյություն ուներ տանս


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ակնոցը-3

սկիզբը ստեղ

Ընթացքում բազմաթիվ պատմություններ ա պատմում դերձակային կյանքից ու կտորեղենի վաճառականների հետ ունեցած հարաբերություններից: Ընկերուհուս մարդը, ուրեմն, պարսկահայ ա, ու, ընկերուհիս, հետևաբար,  պարսկաստանների կտորի խանութներում բազմաթիվ ճակատամարտեր ա տվել, եթե, իհարկե, դրանք ճակատամարերի հաշիվ լինեն:


Բոլոր էս պատմություններից, Մեծն Արտաշեսից, Տամարա Իշխանովնայից ու չխմածս կարմիր գինուց նենց էի հոգնել, որ գլուխս սկսել էր ցավալ, ու ձախ աչքս իր գեղեցկությամբ հանդերձ՝ թռել էր բուլկու ծառը:

Բայց ականջի ծերով լսում եմ ընկերուհուս հիացազարմացական արտահայտությունն առ յուր անձը, երբ պարսկաստանների մի հսկայական խանութի մի աշխատողին երկար-բարակ բռնաբարելուց հետո, երբ պահանջել էր այնինչ կտորը, հետո՝ մյուսը, հետո չէր հավանել ոչ՝ մեկը, ոչ՝մյուսը, իջեցնել էր տվել 3 մ բարձրություն ունեցող շենքի ճակատային  մասերում բազմած երփներանգ կտորի մի քանի թոփերն ու դրանք էլ չէր հավանեռլ, խեղճ գործակատարին վազեցրել էր հսկայական խանութի մի ծայրից մյուսը՝ էսինչ տանձիս գլխի էնինչ երանգի կտորը գտնելու ու մի 40 սմ-անոց ատրեզ առենլու համար, ու երբ վերջապես ոչինչ էլ չէր գնել, խեղճ գործակատարը մեղա էր եկել ընկերուհուս մարդու առաջ՝ ասելով. «Կներեք, խանումիդ ճաշակով կտոր չունեինք»:

Read more...Collapse )

Վերջ



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Queer girl

I feel bound to write this story on account it can solve some problems at once. I will take advantage of your ignorance of not knowing her final decision yet to spare you any possible excitement I will not beat about the bush.

Once upon a time there was a pious girl who believed in dressing to kill.  The matter was discussed with her mother, brother, neighbor and it was done wherever it was possible. After all she was taken into account about being hopeless at understanding.
The fact was that she had to take to some steps and she thought there was no use to eat parsley but  conquer the world. She didn’t feel like doing any valuable thing besides lying under the tree.  So everybody started squeezing her to death. She didn’t want to take the matter over with anybody on account of thinking to be right at fulfilling her will not to do anything valuable.

Read more...Collapse )


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ակնոցը

Կտորի խանութում եմ: Որտեղ հայտնվել եմ էն բանից հետո, երբ աչքի մասնավոր կլինիկայում ձախ աչքս բռնաբարեցին:
Գավառական N քաղաքի պայթած հիվանդանոցի աչքի բժշկուհին, որի մասնագիտական որակների վրա հենվելու առիթ նախկինում չէի ունեցել, օգոստոսի սկզբին զույգ աչքերս հետազոտեց ու ախտորոշեց. ամեն ինչ նորմալ ա:
Սույն բժշկուհու հետ այլ հարթություններում շփման եզրեր եղել էր, ու զգացել էի, որ պատասխանատու անձնավորություն է: Աչքերիս միակ խնդիրն էլ էն էր, որ կարճատես էի. ութերորդ դասարանում, երբ մերոնք հանկարծակի որոշեցին, որ իմ կոչումը դաշնակահարուհի դառնալն է, ինձ տարան երաժշտական դպրոց, որտեղ ընդունվելու համար ինչ-որ թղթեր պահանջեցին, մասնավորապես, բժշկական պրոֆիլակտիկ հետազոտության արդյունքներ: Ինչպես պարզվեց տարիներ հետո, դաշնակահարուհի չդարձա, բայց օգուտն էն եղավ, որ ստուգումներից հետո հայտնաբերվեց. ձախ աչքս կարճատես է:

Ինձ մշտական օգտագործման ակնոց նշանակեցին ու բարեխղճորեն զգուշացրին, որ չկրելու դեպքում աչքերիս տեսողությունը տարեց տարեց կվատանա: Էն ժամանակ դեռ 13-14 տարեկան էի ու բոլոր խորհուրդները գրում էի մեր շենքի դիմաց գտնվող մեծ քարին, որի վրա նստած երազներ էի մոգոնում: Մերոնք չհետևեցին բժիշկների խորհուրդին, ու, երբ դպրոցական դասամիջոցներից մեկի ժամանակ ծագած հերթական տուրուդմփոցների ընթացքում ակնոցս կոտրվեց, նոր ակնոցների մասին միտքը երկար նախադասության տեսքով լրացրեց մեծ քարի նախշապատկերից մեկը:
Մի երկու տարուց էլ դպրոցն ավարտեցի ու օրիորդ էի արդեն: Ակնոցն էլ աննման հայացքիս տպավորությունն ի չիք էր դարձնում, ու որոշեցի. ինձ ակնոց պետք չէ: Վերջ: Աջ աչքս էլ լրիվ նորմալ էր, հետևաբար, տեսողական ֆունկցիաների վրա որևէ կերպ չէի զգում ձախի թերարժեքությունը:

Read more...Collapse )
շարունակելի

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ապագայի հարցը

մի խումբ մարդիկ հավատում են ապագային
իսկ ես ներկային
նաև անցյալին
մեկ-մեկ՝ սիրելիիս
ու նրա կեղծ պաթոսին







Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources


ներողության հարցը

ես ներողություն եմ խնդրում կառավարությունից
որ չեմ համաձայնվում նրանց տղպած մտքերի հետ
ես ներողություն եմ խնդրում ընդդիմությունից
որովհետև չեմ տարբերակում նրանց իշխանությունից
ես ներողություն եմ խնդրում ինձանից
որ չեմ կարողանում ինչ-որ բան անել
 բանաստեղծներից
որ ձեռի հետ փոխում եմ հանգն ու հետը վարվում եմ հանց պոռնիկի
 ումից պատահի
որովհետև հավես չունեմ այլ բանի

ներողության հարցն օրակարգում էր
ու որոշեցի հընթացս ներողություն խնդրել
բոլոր նրանցից ովքեր որոշել են հյութի տեղը օշարակ խմել
իսկ օղու փոխարեն՝ թթվի ջուր
ավելի կոնկրետ՝ մարինադի ջուր
նրանցից որոնց կյանքի նպատակը հոսում է եզակի-հոգնակի հարաբերությունների պարզաբանման ուղղությամբ
նրանցից ովքեր չեն սիրում խոսել բայց ստիպված են անվերջ լսել ճամարտակներին
ճամարտակներից
որոնց անվանեցի պոռոտախոսներ ու լավ էլ արեցի
քրջոտներից
որոնց ճնշել են էլիտաներն ու շինում են հանց որտեղ պատահի
Read more...Collapse )

իկրայի հարցը

սրանից մոտ 56 տարի առաջ թառափները ձվադրել են ծովամերձ կամ աշխարհածին ջրերի հարամերձ տարածքներում
ու երևի էդ էր պատճառը
որ լեզվիս տակը շոշափեց ձկնկիթի կարծեցյալ հատիկներն ու իկրա ուզեցի
այդ նպատակով բացեցի սառնարանն ու իկրա գտնելու պատրվակով բացուխուփ արեցի բոլոր դարակները
Read more...Collapse )
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
իմն էր
այդ մասին իմացա
երբ նախորդ ոտանավորի մեջ մի կողմ շպրտած սանրը վերագտա ու  սանրեցի մազերս
դրանից փոխվեց ոչ միայն տրամադրությունս
այլև վերաբերմունքս.  «նպաստել է մարմնավաճառությանը՝ տրամադրելով սենյակ ու պահպանակ արտահայտության» նկատմամբ
ես սիրեցի աշխարհի բոլոր ընկերներին
նրանց ընկերների ընկերներին
այդ ընկերների կանանց
ու նրանց բազմազարմազան ու բազմասեռ սիրեկաններին
բոլոր այն կանանց
ովքեր երբևէ տղամարդ չեն տեսել. իսկ այդպիսիք շատ են
բոլոր այն տղամարդկանց, ովքեր պառկել են միայն ծախու կանանց հետ. իսկ այդպիսիք նույնպես քիչ չեն
բոլոր բոլոր այն մարդկանց ովքեր լավ կլիներ որ հանդիպեին բանաստեղծության ու չբանաստեղծության արանքում
ես սիրահարվեցի մատներիս 
որոնցից բուրում էր նոր թխված մատնաքաշի հոտը
սեղանիս վրա օրեր շարունակ պարապ վեր ընկած հացի փշուրներին
գազօջախի վրա եռացող թեյնիկին
որը վաղուց արդեն չի եռում
որովհետև մեջի ջուրը պրծել է
իմ սիրասուն ընկերոջը
որն իրենից էն կողմ աշխարհ չի տեսնում
նրա հաստ քթին
որը հոտոտել է աշխարհի բոլոր ծախու կանանց վարտիքներն 
ու ցայսօր այնտեղ է
ու հենց այնտեղից էլ սրատված սրտով քաղաքի մասին տխմար պոեմներ է գրում
կարծելով թե նվաճել է աշխարհը
ու քառատում է յուր միտքը
կարծելով թե այդ դժխեմ մտքերն իրենն են ու ըստ այդմ հետը կվարվի ինչպես ուզում է
կարծելով թե մի մեծ տանձի գլուխ է
խնձորի կոթ ու հույսի գեներատոր է
կարծելով թե քանի մը թլպատ խոսքով կատարել է յուր պարտականությունն
ու թոթափել է լուծը որ կրում է
տղամարդ ծնված լինելու առիթն աչքի առաջ ունենալիս
կանանց հանդեպ ունեցած վախը 
նրանց վարտիքներում հավերժորեն բնադրվելու հույսը
ֆեյսբուքի նկատմամբ ունեցած սերն ու գրելու նկատմամբ տածած կիրքը

բոլոր 
բոլոր այս ամենին սիրաշահելուց հետո
ես կարդացի աշխարհում գրված որոշ բանաստեղծություններ
ու զարմացա մտքից
թե ով է հնարել սահմանում բառը 
ո՞վ է այդ կտրիճը
աննման իգիթը
երազիս ասպետը
մեխի գլուխն ու տանձի պոչը

հետո հասկացա
եղունգներն աճում են նաև աշխատանքի ժամին
ու պե՛տք է եղունգ աճեցնել
հատկապես ճկույթին
թերևս՝ բթին
մի օր պետք կգա
երբ հանկարծ որոշես հանգդ փոխել ու նոր հանգավորումը կոխել ոմանց աչքը
կամ էլ ականջը
միգուցե հետա՞նցքը


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ձոն ընտրություններին

տարածքներումս թափառող քանի մը մարդ
կարծում են
թե ընտրությունն է շարժում ժամանակը
ու բանը դրա մեջ է
նրանք հավանաբար ենթադրում են
թե ժամանակն է որ վազում է ընտրության հետևից
ու ընտրությունների արանքում
ժամանակը կանգնած է
ու կյանքը սնանկ է
մարդիկ քարացած են
շոկոլադը դառն է
ու ընդհանրապես
մարդիկ միշտ կանգնած են ընտրությունների ու չընտրությունների արանքում

ենթադրությունից բացի
նրանք ունեն նաև մտքեր
ու դա բավական չէ
նրանք մտածում են
թե այդ մտքերն իրենցն է
որ դրանք երկնել են արարման կարևոր ու տռփասիրական այն նկրտման ընդմիջմանը
երբ մնացյալը գոչում էին. я гарегин нжде
я чебурашка который сказал речь



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

կարմրաթշիկի վերջը

ձմեռային մի տապ օր
երբ ոչինչ չկար անելու
սակայն աշխարհը շտապեցնում էր
ավելի լավ բան չգտա անելու քան ոչինչ անելը
որի համար նախ քանի մը քայլ արեցի
հետո ուսումնասիրեցի տարածքը որտեղ կենակցել եմ քանի մը տարբեր մարդկանց հետ
զննեցի բոլոր պուճախներն ու անկյունները
թքած ունենալու համագամանքի վրա որ պուճախն ու անկյունը նույնն են
քիչիկըմ քորեցի ձախ ձեռքիս մի մատը
ճտտացրեցի մնացածները
անգլերենով լսեցի օբամայի ճառն ու փորձեցի հընթացս զարգացնել անգլերենս
միզելու նպատակով գնացի զուգարան
բայց փոխարենը տեսա հայելի
որից նայում էր բբռեջ մազերով նախկին աղջըկնակ մը
վերցրեցի սանրը 
մի լավ ուսումնասիրեցի բոլոր արանքներն ու այնտեղ գտա քանի մը պարկ հիշողություն
երեք տոննա կեղտ
ու երեք հատիկ կոտրված ատամ
մոռացա զուգարան մտնելու նպատակն ու սանրը ձեռքիս հետ եկա տարածքը
ուր ենթադրաբար պետք է որ կենակցած լինեմ քանի մը տարբեր մարդկանց հետ
նստեցի դիվանին
ձեռքս առա գոյություն չունեցող լրագրերը
մի կողմ շպրտեղի սանրը
հասկանալով
որ էսօր մազ սանրելու օր չէ
լիզեցի մատներս
գլուխս խոթեցի հնարածս քանի մը տասնյակ անցքերն ու տեսնելով, որ ժամանակին դրանք փակել եմ
նորից վերադարձա
երկար չմտածեցի
ու անցա առաջ
ենթադրելով որ մտածելու հետ հավես ու ժամանակ չկա
նորից պտույտ մը
ահա նորից տարածքում եմ
որտեղ ոչ ոքի հետ տենց էլ չկենակցեցի
ու չկար այդ կետը նախապես գրված
սակայն մոռացել ու հետ էի արտագրել
ու պետք էր սակայն առաջ բրդել ժամանակը
ու այդ նպատակով մտածեցի
թե ոնց է ճիշտ բրդել ժամանակը
թ-ով թե՝ դ-ով
հետո կարծեցի որ դա միիևնույնն է
հետո մտածեցի. իսկ ում տանձին է
հետո եկավ գիտակցությունը 
որ քարշ եմ տվել ծնված օրվանիցս
ու սակայն  պետք էր ավարտել օրն ու ապրել ամեն մի վայրկյանը
ու այդ նպատակով ուշադիր նայեցի կահույքի բոլոր դարակներն
ու լվացարանը
գտա երեք օր առաջ գնած հինգ հատիկ խոշորաթուշ խնձորները
որոնք նախատեսել էի հինգ օրվա համար
բութ մատով շոշափեցի նրանցից մեկի կարմրություն ու փորձեցի դնել տեղը
սակայն վերջում ցայեցի լվացարանի մեջ դրված ափսեի մուգ ջրով
որը մգացել էր սուրճի, համեմի արմատներից լվացված ցեխի և տարաբնույթ այլ գործողությունների արդյունքում
ու երբ այդ գործողությունն արդեն կատարվել էր
եկավ գիտակցությունը
որ չկա ավելի ճիշտ որոշում 
քան հնարավորինս լայն բացել բերանն ու ատամները խրել կարմրաթշիկի փորը


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
յուօրինակ տխմարի հարցն օրակարգում էր
ու ամեն օր հետաձգում էի
փոխարենը տապակվում էի աֆրիկան հատելու մտքով
որի համար երեք ամսվա մեջ խմել էի երկու լիտր սպիտակ կիսաչոր գինի ու մտածել, որ լրիվ հերոս եմ
ճակատս պաչելու է
տակս սրբելու ու քիթս խնչելու է
որի համար վերջին ժամանակներս ընկերացել էի ոմնի հետ ու կարծել, որ հրաշքի կտոր եմ
լուսապայծառ-ճաճանչափայլ եմ
պտղատու ու բերրի եմ
արգասալից պտղամսաբեր ու յուղաբեր եմ
ու որի համար վերջապես գլուխս օրնիբուն քերում ու ձեռքերս թափահարում էի
նույնիսկ թեյ էի պատրաստում ու մտածում ճաշի ուղղությամբ
նույնիսկ սկսել էի լողանալ
եղունգներս կտրտել ու աչքունքս ներկել
գլուխս տարուբերել ետ ու առաջ
ոտքերս մեկին՝ վեր, երկուսին՝ վար
մատներս կեռված՝ աչքերումը թաղած
ոտներս ծալված՝ գլուխն առած
ու հենց էս կամ սրանք էին պատճառը որ ժամանակ չէր լինում
յուրօրինակ տխմարի համար


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

արթնանալու հարցը

պետք էր արթնանալ
որոշումն ընդունված էր անկախ ինձնից
ու ստիպված էի հարգել կանոնները
որոնք երբեք չէի գրել ու չէի հասկանում թե ինչի համար են

ուրեմն պետք էր զարթնել հա՞
դե լավ կզարթնեմ
թե որ ուզում եք

ահա արդեն մի լավ զարթնոտել ու բերանս բաց հորանջում եմ
մի լավ ճմլվում եմ
ու միտքս ոչ էլ սավառնում է երկրներ անդին
ու ես հիշում եմ. գեղեցիկ բառերը զարդարում են էշի ճակատը
չէ. սխալ եմ հիշել. աշխատանքն է, որ գեղեցկացնում է մարդուն
հապա ինչու էշը գեղեցիկ չէ. տարակուսանք մը 
քանի մը սերունդ տևող դպրոցականից
էշը էշ է ու ոչինչն էր սկիզբը
սկզբից արնթնանում ենք
հետո լվում ատամներն ու սանրում մազերը

պուպուշ աղջըկնակ
դուն իմ սրտումն ես 
ոչ լեզվիս վրա
դուն ատամներիս տակն ես
ոչ ոտքիս տակին
դուն
որ առտվա դեմ արթնանում ես
լվում ատամներդ ու մաքրում պուճախդ
դուն որ օրնիբուն մաշում ես կյանքդ
մի տխմար կճատ անբանի համար
ինչո՞ւ  ես զարթնում 
լվում ատամներդ
եղած չեղածդ
երբ փոխարենը կարող էիր սեղմել ոմանց կոկորդը
կոխել բերանը
թերևս հետանցքը
կամ էլ քթի ծակը
կարող էիր թափառել  անվերջ շարունակ
անտակ 
անհպատակ
բայց հույժ աննպատակ
կարող էիր օրինակ
նստել նրա կողքն ու հետևել շարժին
կյանքի շարժմունքին
քո
նրա
իմ
ու բոլորի շարժին
տեսնել թե ինչպես է աճում այն մեկ հատիկ մազը նրա զորեղ ու մսատու քթին
հետևել թե ինչպես է մկրատվում այդ մազն աճելիս
և ո՞վ է ասել, թե մազերն անկարևոր են
կամ ստորադասելի, օրինակ, մատներին
և ո՞վ է ասել,թե մազերն աննպատակ են ու զուրկ էսթետիզմից
էսթետիզմի մասին հատորներ են գրվել
ու միլինավոր մարդիկ կան
որոնք  ճամարտակում են
էսթետիկայի ու դրանից բխող անհասկանալի տարաբնույթ ու տկարամտության շուրջ
մարդիկ հորինում են իզմերն ու դասակարգում
մարդիկ տգետ են ու անքթածակ
մարդիկ չհասկացան մազի կարևորևությունն  ու այն ստորադասեցին բթի եղունգին
մարդիկ ստեղծեցին այս աշխարհն ու հավատացին կարևորության ու անկարևորության մասին տխմար տեսությանը
մարդիկ հրեշ են
նրանք գիշատիչ են
միմյանց փոր թափող են
տռեճ ու գանելի են
ինչո՞ւ ես ուրեմն հետևում նրանց
երբ արթնանալու փոխարեն կարող էիր օրինակ նախընտրել սնվելը


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Քիշմիշը չամիչի իծապտուկ տեսակից էր՝ խոշոր մարմնով, չկանացի շարժունքով ու ոսկե հոգով: Մեջը հոգեհարազատ բանը մը կար: Լրիվ ընտանիքին նվիրված կնիկ, ու դաժե կար ու ձև էր անում, որը, բնականաբար, սովորել էր թուրք մոր հետ ապրելիս: Աչքիս՝ հայկական արմատներ կլինեին ներսներումը՝ մի տեղ: Չնայած նույն տարածաշրջանում ենք, մի ահագին վախտ էլ՝ յուրար հետ ենք ապրվել, ու ես հավես չունեմ ստեղ բազարվելու՝ թե ով ումից հետո է, ու տենց, ու էդ չի կարևորը, ոչ էլ էն, որ յուր ճապոնական արմատները հարգում էր նույնչափ, ինչքան՝ թուրքականը, ու ճամփու դնելուց երկու հատ տրյապկի կտոր տվեց՝ ճապոնական զարդանախշերով՝ ընդգծելով, որ դրանք մեջ քանի մը մասնիկ յուր հոգուց են, բայց ազգությամբ ամերիկացի էր ու կրում էր նույն արժեքները՝ քիչ թե շատ մոդիֆիակացված, զորօրրինակ, յուր քառամյա լուսե աղջկան մեծացնում էր քաքով լի պամպերսի մեջ: Ու հայտնի էր, որ Լուսե աղջիկը քաքել է, բայց չէին փոխում պամպերսւ երկար ժամանակ, ու նույն քաքոտ պամպերսի մեջ մածանում էր լուսե աղջիկն ու ընթացքում մի լավ մւզում մեջը, որը միախառնվելով քաքի հետ՝ վերածվում էր ցռիկի, ու ցռիկախառը հոտը՝ Լուս աղջնակի պամպերսի ծակոտիների արանքներից մանր-մանր թափնացում էր տուն, ու շարունակվում շրջանառվել՝փակ լուսամուտներով տան սահմանափակ օդի հետ: Խնդիրը Քիմիշի վերաբերմունքի մեջ էր, ու հարց չկար լվից ուղտ սարքելու ու հայտարարելու, թե աշխարհի սկիզբը  հղացվել է ՝ Ճապոնիայում՝ Թուրքիայի հետ անմիջական կապեր ունենալու նկրտումներով: Մարդիկ էին: Կյանքի ու աշխարհի ստեղծման վերաբերյալ սեփական վերաբերմունքով: 

Ցեղասպանության մասին ոչ մի բան էլ չխոսեցինք: Բայց գրազ կգամ, որ ամեն ինչից շատ լավ տեղեկացված էր: Մի օր էլ խոսքի մեջ ասեց, որ, սովորաբար, ինքը նմանատիպ ծրագրերում չի ընդգրկվում, որովհետև դրա կարիքը չունի: Սրանով հետաքրրքվել էր, որովհետև իմացել էր, որ հայի է հյուրընկալելու: Հետո խնդրեց, որ հայկական մեղեդիներ ուղարկեմ իրեն: Ու ուղարկեցի: 

Read more...Collapse )
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
երեկ հիշել էի
հարևանիս աղջկան 
որից մահու չափ վախենում էի
երբ փոքր էի

որից սարսափում ու քաքում էի տակս
երբ փոքր էի

որից քաքելու պատճառները թերևս հորինված ու չափանզանցված էին
ու թե ինչու էի որոշել քաքել
անհայտ էր
սակայն պարզ էին
պատճառները
բոլոր մարդիկ էլ ժամանակ առ ժամանակ քաքում են
ինչո՞ւ պիտի նրանցից ուրեմն չքաքեի

բոլորվին այլ հարց էր
թե
ինչու հատկապես նրանից
որովհետև մազերը գանգուր ու ինքն էլ ա՞րզս էր
թե որովհետև նրանք շաոտվ էին
իսկ ես՝ մեն-մենակ
թե որովհետև իմ տանը հիմա հա՞ց կա
քանի մը կռեճ պոպո՞ք
ու շնչելու օ՞դ
կամ էլ որովհետև
նրա ոռն իմինից հաստ էր
ու ոտքերը լայն  էր բացում
հետո
շատ հետո
երբ արդեն հասունացել էր
ու միտքը ձեռի հետ ծռել էր
ու որովհետև ինքն էլ փչացրել էր դեմքիս մաշկը
խոտորել մտքերիս ընթացքն ու պառկել յուր մարդու տակը
կամ էլ որովհետև մերոնք անտարբեր էին
յուրենց երեխանց
որովհետև անտրուսիկ էի
կամ էլ ճղրտված
որովհետևները շատ էին
պատճառն ու արդունքը՝ մեկ
իսկ արդյունքն էն էր
որ հարևանիս աղջկա ամեհի տեսքից
տակս լցնում ու նրանից խուսափում էի
տակս լցնում էի այնքան ժամանակ
մինչև եկան դպրոց գնալու ժամանակները
ու հենց էն ժամանակ էլ տեսա
որ դեբիլ է
ու դեմքի վարդագույնը միայն տղերանց համար է
ու սակայն ո՞ւմ համար պետք է լիներ

ու հիշեցի այն օրը
երբ ընկել էր մի խուժանի հետից
ու ինձ համոզում էր լինել հետը
լինել հետն այն օրը
երբ հետն ուզում էր գնալ ռեստորան
ու ես թողեցի որ պռճոկի մաշկս
եղունգներով սղմրտի նուրբ դեմքս
գլուխս լցնի յուր քաք մտքերով
ու դա թողեցի այքան ժամանակ
մինչև հասկացա
որ ծնվել է միայն պառկելու համար
իսկ էդ ժամանակ արդեն դադարել էի քաքելը


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Մի անգամ Ամերիկայում-2

Լուսամուտից թափանցած լույսը սովորական լույս էր, ու ոչ մի տարբերություն չկար, թե արևը որ կողմից էր նայում Հայաստանին կամ Ամերիկային: Հարց կար սակայն: Որը լույսի որակական հատկությունների հետ ոչ մի կապ չուներ: Հարցը դիրքի մեջ էր: Լույսն ուրիշ կողմից էր ընկնում: Խփում էր ուղիղ աչքերիս, իսկ Տանտիկնոջս տանը՝ մանրից բացվում էր հետևի կողմից:

Հասկացա, որ աչքերս բացել եմ ուրիշ տանն ու քնաթաթախ ուղեղիս ծերից եկած միտքը, որ վերջապես հրաժեշտ եմ տվել փշփշոտ մաշկով ու մսալի ազդրերով Տանտիկնոջս՝ նենց մի ուրախություն պատճառեց զիս, որ տեղում ինքնաբավության զգայացունց նոպայից քիչ էր մնում խարկվեի ներս թափանցած արևի բարկ ճառագայթների ներքո: 

Ուրեմն, էս ընթացքում, երբ գլխովս հազար ու մի փորձանք անցավ, մի իմաստուն մարդ, որի իմաստնության սոսկ ներկայության պատրանքից տարբեր ուղղությամբ խելքի գետեր էին հոսում, խորհուրդ տվեց, որպեզի զանցն չառնեմ ոսկեղենիկ հայերենի ոսկեհուռ ու ոսկեգանգուր բառախաղերի լիությունն ու ժամանակ առ ժամանակ մտքերս ողողեմ դրանցից բխող ոսկեպարար պտղամսաջրով, ու որոշեցի ունկն դնել սույն մեծահամբավ իմաստասերին՝ հույսով, որ դրանց գործածությունը կնպաստի ազատվելու Տանտիկնոջս մսառատ ներկայությունը վայելելու պարտադրանքից ու, թերևս, ինձ ուղարկի ուրևէ, թե՝ ուր կամ՝ ուր, և՝ ուր, միայն ոչ՝ բզով ծակած բիբերից թափվող կայծակնահուռ այն բացատ:

Փորձությունն, ակներևաբար, արդյունավետ էր, քանզի վասնզի, արթնացել էի բոլորովին այլ տեղում: Մարմինս հաճելիորեն ընդդարմացած էր, իսկ միտքս՝ պայծառորեն բերրի: Անմիջապես հասկացա ու վերհիշեցի կատարվածը:

Read more...Collapse )

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Մի անգամ Ամերիկայում

Դուրս էկանք: Անձրևոտ օր էր: Մեր ծանոթը՝ դրսում վիզը ծուռ մեզ էր սպասում: Ինքն էլ իմ կարգավիճակի մի բան: Նայեցի ճպճպան աչքերով այդ հային,  որն Ամերիկայի պես երկրից գաղափար տանելու փոխարեն բարձ տարավ հետն ու մի քանի ձեռք սպիտակեղեն: Ի՞նչ տարբերություն կար այս ճպճպանի  ու կախված ուղեղով ամերիկացու միջև, որպիսին Տանտիկինս էր: Մտածում էի ես: Մի Բուկովսկի ծնելու համար Ամերիկայում հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր այսպիսի մարդիկ պետք է ծնվեն: Կարող է՞ի արդյոք երբևէ հուսալ, որ կկարողանամ գոյությամբս կոմպենսացնել ճպճպան աչքերով այս մարդու ու նրա լմանիկների գոյությունը մի երկրում, որտեղ ծնվել, ու որտեղից եկած մարդիկ Ամերիկայից բարձ էին տանում ու քանի մը ձեռք սպիտակեղեն: Ի՞նչ տարբերություն այս մարդկանց միջև: Միայն այն, որ այս մեկը շնչում է Երևանի կեղտոտ օդը՝ աչքի առաջ ունենալով հայկական լեռների ստորոտներում սավառնող մաքուր օդի գաղափարը, իսկ մյուսի սիրտն այդ գաղափարից խառնո՞ւմ է:

Երկար մտածելու ու խոհափիլիսոփայական ակնարկների համար մատերիալ հավաքելու ժամանակ չկար ու ոչ էլ պետք էր, քանզի վասնզի մի ընկեր, որն իրեն համարում էր ալամ աշխարհի կենտրոնն ու որին ներշնչել էի, թե ինքն իրավացի է այդ խոկումների մեջ, մի ժամանակ անթաքույց հպարտանում էր գոյությամբս ու անվերջ ճամարտակում այդ ուղղությամբ, հենց հայտնաբերեց, որ մի սովորական աղջիկ եմ ու բլուզիս տակ ադամանդի բուրգեր չեմ պահ տվել, ինչպես ինքը կասկածում էր, ու յուբկիս տակ էլ գետեր չեն վազում, որպիսին ինձ վերածեց, անմիջապես գլուխ թեքեց այն բանից հետո, երբ տեսավ, որ աչքերիս մեջ արտացոլվում է  յուր պատկերը, և ես ընդամենը այնպիսին եմ ինչպիսին ինքն է ուզում տեսնել, ու, որ Տաիշը ոչ մի կապ չունի յուր ընկալման հետ, ու մեկ

Read more...Collapse )


շարունակելի


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
ոչինչ չկա աշխարհում ավելի հաճելի
քան գրելը այն ժամանակ
երբ բոլոր պլաններդ ձախողել ես
երբ շուրջ բոլորը թափված 
ու ամեն ինչ հոտած է
երբ տունդ ցուրտ է ու մեջքը կռացած է

երբ քունջ ու պուճախից գտնում ես քանի մը հատ պոպոք ու ատամներդ խրում մեջը
երբ հասկանում ես
ճանապարհը դեպի խելացի հասարակություն բառակապակցությունն անմիտ է
ու բոլոր ճանապարհները նույնն են
ու բոլոր մեղմասացություններն անկապ են
ու մեղամասացություն կոչվածն անիմաստ է
ու միակ իմաստն այս պահին
թեյնիկով ջուրն է որ եռում է գազին
ու միակ իմաստն այս պահին այն մեկ հատիկ թեյն է որ գտա մի պուճախում
ու միակ իմաստն էս պահին
էն պոպոքներն են, որոնք խրխրթում են ատամներիս տակ
ու թեյի տաք բաժակը, որ բռնել եմ ձեռքերում
ու թեյի փոքրիկ տոպրակը որ գողացել եմ ինձ հայտնի տեղից
որ գողացել ու պահել եմ խասյաթիս համաձայն 
ու այս օրը
միշտ գալու է
երբ տանը թեյ չկա ու ջուրը բաքում հաստատ պրծած է
ու այդ գողացված թեյը
որ գողացել եմ խասյաթիս համաձայն ու երևույթը որ հենց էսօր այն պետք եկավ
ու այդ ջուրը 
որ պահում եմ կեղտոտ մեկ լիտրանոցի մեջ ու ամեն օր խմում դրանից
ու այն մաքուր բանկաներն որ ունեմ դարակներում պահած ու չեմ գործածում
ու դրանք գործածել եմ երբևիցե
ու դրանք այլևս պետք չէ գործածել
ու հնարավոր է դրանք մեկ օր ջարդեմ
կամ էլ վաճառեմ
ինչպես արեց մայրս
որպեսզի ինձ բաժին չհասնեն

ու այն պահը, երբ դրանք բաժին էին հասել այլոց
և այդ օրը երբ ես կատաղել ու ձենս գցել էի շենքով մեկ
ու այդ օրվա հիշողությունը երբ հերթական անգամ գիտակցել էի
գիտակցություն էն բանի
որ մերս ինձ ծնել է
որպեսզի մեկ օր մեռնեմ
ու նա չի մեռնում դեռևս
ու նա կտեսնի, հավանաբար, ինչ-որ բաներ
մասնավորապես
այս օրը
երբ տանը քանի մը հատ բանկա ունեմ
որոնք մաքուր են ու չգործածված
մինչդեռ ես խմում եմ կեղտոտ բանկայից

ու այն ընկերս որ հրապարակավ պախարակեց ինձ
ու ես կարդացի այդ պարսավագիրը
թեպետ արամը դրան անվանեց պամֆլետ
սակայն ինձ մեկ էր
ու անիմաստ են բոլոր պամֆլետները
որոնք կոչվում են պարսավագրեր
ու իմաստալից է այս մեկ բաժակ թեյը
որը խմում  ու խմբագրում եմ ամերիկա շարքս


 







Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

կարմիր գինու հարցը

արդեն երեք ամիս է
որ կարմիր գինին ինչ-որ տեղ հարց է լուծում
երբ լցնում եմ գավաթն ու քաշում գլուխս
ոնց էլ գլխի չէի 
էսքան ժամանակ
երբ հույսս միայն կոնյակի վրա էր


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

տխմարների հարցը

գործի բերումով ինչ տխմարի հետ ասես որ գործ չեմ ունենում
ահա երեկ էր
որ մեկի հետ կես ժամ խոսելուց հետ
շարունակեց տալ նույն հարցերը

ճակատիս ուղիղ մեջտեղում գտնվող մի կետին երկար նայելուց հետո
թուքը թռավ կատիկս
ու ես էլ հետը

կախվեցի ունքերից ու մտա մեջը
մի լավ հետազոտեցի
լրիվ ունայնություն էր
ձեզ բան եմ ասում


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Տաիշոկից Ձմեռ պապիին

Սիրելի Ձմեռ պապ

Քեզ գրում է Տաիշոկը Կապույտ ճնճուկների արահետից:

Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչու որոշեցի գրել, բայց քանի որ որոշել եմ, ուրեմն պետք է որ գրեմ:

Ուրեմն, երկիրը, որտեղ ապրում եմ՝ նման է մանկապարտեզի, որտեղ, սակայն, հաճախում են մեծ մարդիկ: Պետք  է ասեմ, որ նրանք չափազանց լուրջ են վերաբերվում սեփական անձի գոյության փաստին ու չեն էլ կասկածում, թե Կապույտ ճնճղուկների արահետից ինչ ծիծաղելի է դիտվում կողքից մի ավելորդ պատառի համար մարդու փոր թափելը: Նրանք չեն տեսնում, որ ամեն  բարիքը Արահետում թափված է. մնում է միայն ապրել ու վայելել:

Ինձ համար մեկ հարց, այնուամենայնիվ պարզ չէ: Պետք է ենթադրել, որ մանկապարտեզ հաճախում են փոքրիկ երեխաները, բայց հարցն այն է, որ այդ մարդկանցից շատերը երբեք փոքր չեն եղել: Նրանք միանգամից այդպես մեծ էլ ծնվել են: Մի մասը, այնուամենայնիվ, փոքր եղել է: Սակայն այդ ժամանակահատվածը շատ աննշան է եղել, ու նրանք տեղնուտեղը մեծացել են: 

Միայն մի քանի մարդ գիտեմ, որ հոգու խորքում փայփայում է երեխային, որն ապրում է իր մեջ: Նրանք, սակայն, ոչ միայն փոքրաթիվ են, այլև անհամարձակ՝ իրենց երեխայական կամքը դրսևորելիս: Նրանք վախենում են, որովհետև մեծ մարդիկ շատ են ու ահարկու: Նրանք մեծական օրենքներ են ստեղծում մանկապարտեզի համար, որոնք խախտում են միանգամից մեծ ծնված մարդիկ: 

Գիտե՞ս, Ձմեռ պապ, նրանք ինձ ստիպում են, որ ես էլ մեծանամ ու սպանեմ իմ մեջ պստլիկ Տաիշոկին, բայց ես երդվել եմ, որ այդպես չեմ վարվի: Ոչ մի դեպքում: Երբե՛ք: Երբե՛ք: 

Read more...Collapse )


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
И вообще. Что значит платить за статистику? Bigsauron forever!


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

կեղտոտ ձեռքերի հարցը

ե՛ս
սիրում էի կեղտոտ ձեռքերով ֆստուշկա ուտել
երբ կողուկուշտս անհույս թափած էր
երբ մազերիս արմատները թեփոտ էին
ու եղունգներիս տակը լիքն էին 

ե՛ս
սիրում էի բանաստեղծություն գրել
երբ բանաստեղծության հումքը դեռ պատրաստ չէր
ու ներսս բոլորովին տաք չէր
ու հայացքս սառն էր
ու աչքերս անձուկ էին

ե՛ս 
պատրաստ էի
ոչինչ անել
երբ պարկով գործը սպասում էր

ու ես սիրում էի անիմաստ ժամանակ վատնել
ու էդ ընթացքում եղունգներ աճեցնել


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

հույսի հարցը

այն ժամանակ
երբ հույսս կորցնեմ
կնստեմ գետնին ու գինի կխմեմ
կպառկեմ գետնին ու կնայեմ կետի

իսկ կետը
բոլորովին կետ չէ
հատկապես Սպիտակ չէ
հավանաբար ինչ-որ պատկեր է
ես դեռ չգիտեմ թե ինչ պատկեր է
ու հատկապես ինչ է
ես դա կիմանամ
երբ հույսս կորցնեմ




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources




Latest Month

July 2017
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

Tags

Page Summary

Syndicate

RSS Atom



Powered by LiveJournal.com